«Երեկ մի կարևոր իրադարձություն անցավ՝ համարյա աննկատ»․ Տիգրան Խզմալյան
![]() 399 Շաբաթ, 29 հունվարի, 2022 թ., 22:30 Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մի կարևոր իրադարձություն անցավ համարյա աննկատ՝ Ղազախստանում տեղի ունեցավ իշխող կուսակցության նախագահության փոխանցումը նախկին նախագահ Նազարբաևից նոր նախագահ Տոկաևին։ Այսպիսով, վերջապես հաստատվեց հենց այն վարկածը, որը մենք պնդում էինք առաջին օրվանից՝ առարկելով Ղազախստան ՀՀ զորախմի ուղարկման դեմ՝ ՀԱՊԿ-ի կազմում։ Իրականում սա ոչ թե ապստամբություն էր, ոչ էլ ռսական զավթման փորձ, (թեև Կրեմլը չէր հրաժարվի նման գայթակղությունից), այլ ղազախական վերնախավի վարպետաց դաս էր, թե ինչպես է պետք միավորվել հանուն գերագույն ազգային նպատակի։ Նազարբաևը 30 տարի պատրաստում էր ուժեղ ազգային վերնախավ՝ աստիճանաբար նվազեցնելով ռսական ազդեցությունն ու ներկայությունը իր երկրի տնտեսության և քաղաքական դաշտում։ Ուկրաինական ճգնաժամը մատուցեց վճռական քայլի լավագույն պահը՝ Նազարբաևը դիմեց լավ հաշվարկած ռիսկի, զոհաբերեց իր որոշ անձնական շահերը և ապահովեց ԱՄՆ և Չինաստանի համերաշխ ճնշումը ՌԴ վրա՝ Ղազախստանից դուրս գալու պահանջով։ Երեկ այս հսկայական գործողության վերջին փուլն էր՝ Նազարբաեւը խաղաղ ու հանգիստ ձեռքից ձեռք ու վերջականապես փոխանցեց իր երկրի խորհրդանշական իշխանությունը իր պատրաստված ժառանգորդ Տոկաևին։ Որպես ամենամատ օրինակ կարելի է բերել Չինաստանի փորձը, որտեղ Մաո Ցզե դունը, նրա բոլոր հանցանքներով հանդերձ, մնում է պետության անձեռնմխելի խորհրդանիշ, ճիշտ այնպես ինչպես և Հին Չինաստանի առասպելական կայսրերը։ Սա քաղաքական հասունության և ազգային շահին ծառայելու դաս է, որը ո՛չ հասկացավ, ո՛չ էլ սերտեց ՀՀ քաղաքական խավը։ Ավաղ»։ Աղբյուրը` Տիգրան Խզմալյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
