Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բաքվի մամուլում Վրաստանի հանրապետության հարավային գոտին անվանում են «Անկախ Բորչալու»». պատմաբան

«Բաքվի մամուլում Վրաստանի հանրապետության հարավային գոտին անվանում են «Անկախ Բորչալու»». պատմաբան
638
Կիրակի, 30 հունվարի, 2022 թ., 22:00

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը գրում է. «ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ հագուրդ են տալիս հիվանդ երեւակայությանը, որի արդյունքում պարբերաբար վերաձեւում են տարածաշրջանի քարտեզը, եւ, վստահաբար, ալլահից աղերսում երազանքների իրականացում: Հարեւան երկրում աչք են տնկել ո՛չ միայն Արցախի, Սեւանա լճի ու Սյունիքի, Իրանի հյուսիս-արեւմտյան նահանգների, այլեւ Դաղստանի ու Վրաստանի հարավային շրջանների վրա: Այսպես, Բաքվի մամուլում հաճախ հայտնվում են հրապարակումներ, որոնք Վրաստանի հանրապետության հարավային գոտին անվանում են ոչ ավել, ոչ պակաս՝ «Անկախ Բորչալու»: Նույնիսկ հստակեցրել են չեղած պետության սահմանները, զինանշանը, դրոշն ու հիմնը։ Մայրաքաղաքի հարցում դեռ չեն կողմնորոշվել՝ Բաթումի, Մառնեուլի, թե՞ Ախալցխա: Մտածում են։
Ի դեպ, Հայաստանից Վրաստան մտնող երեք մայրուղիներից երկուսն անցնում է խիտ ադրբեջանաբնակ շրջաններով: Բացառություն է կազմում Գյումրի-Բավրա-Նինոծմինդա ճանապարհը»: