«Սերժ Սարգսյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզել է ավելի լավ բանակցային պայմաններ ստեղծել, բայց չի ստացվել»․ Հոխիկյան
![]() 565 Երեքշաբթի, 01 փետրվարի, 2022 թ., 12:30 Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանի հարցազրույցում, իհարկե, հնչեցին Նիկոլ Փաշինյանի համար հերթական ստորացնող մտքեր, որոնց պատասխանը առաջիկա օրերին մենք կստանանք հիստերիայի թագավորի կողմից։ Սերժ Սարգսյանը մանրամասնում է, թե ինչ էին իրենցից ներկայացնում 2010-ի Կազանի կամ 2016-ի Վիեննայի պայմանավորվածությունները՝ միաժամանակ շատ թափանցիկ ցույց տալով, թե ինչքան անշնորհք ու ապիկար են այսօրվա իշխանությունները։ Ինձ համար կարևոր էր Արցախի ապագայի մասին հստակ և կտրուկ խոսքը, ռևանշի մասին տողերի արանքում ասվածը, ինչը նաև Իլհամ Ալիևի համար է խիստ մտահոգիչ։ Այդ տրամաբանական մտքերի արանքում հանկարծ Սերժ Սարգսյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզել է ավելի լավ բանակցային պայմաններ ստեղծել, բայց չի ստացվել, ձախողել են։ Չէ, չէ ու կրկին չէ։ Գոնե Սերժ Սարգսյանը հաստատ գիտի, որ այդպես չի։ Գոնե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ԱԱԾ-ն բազմիցս զեկուցել է, թե ինչ գաղափարների կրող է Նիկոլ Փաշինյանը և թուրքամետ ինչպիսի հայացքներ ունի։ Եթե չեն զեկուցել, ապա դա ևս իր բացթողումն է։ Նիկոլ Փաշինյանը եկել էր իշխանության Արցախը հանձնելու համար, և նրան հաջողվեց գործը մասամբ անել։ Այդ պայմաններում Փաշինյանի մասին ասել, թե նա ձգտում էր ավելի լավ պայմանների, բայց եղավ այնպես, ինչպես միշտ, նշանակում է երկարացնել այդ մարդու քաղաքական կյանքը»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
