«Հայաստանի նշանակությունը Թուրքիայի կովկասյան նոր՝ միջանկյալ քաղաքական ուղեգծում». Արմեն Պետրոսյան
![]() 391 Երեքշաբթի, 01 փետրվարի, 2022 թ., 20:42 Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Հայաստանի նշանակությունը Թուրքիայի կովկասյան նոր՝ միջանկյալ քաղաքական ուղեգծում Արդեն շուրջ 1 տարի մեծ տարածաշրջանում նկատվում են իրավիճակի և մթնոլորտի որակական փոփոխության դրական միտումներ։ Ըստ էության՝ դրանք արձանագրվում են տարածաշրջանային գրեթե բոլոր հակամարտային օջախների շուրջ։ Այսինքն՝ պայմանական «արաբական գարնան» գործընթացների մեկնարկից շուրջ 1 տասնամյակ անց տարածաշրջանում հիմնականում փոխվում է եղած խորքային և նոր հիմնախնդիրների կարգավորման հետ կապված մոտեցումները՝ հակամարտայինից դեպի համագործակցային գծով։ Այս միտումներն ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ և գուցե կրում են ժամանակավոր բնույթ, քանի որ չի փոխվել տարածաշրջանային հիմնախնդիրներում բախվող շահերի հակոտնյա բնույթը. պարզապես առավելագույնս սպառվել են հակամարտային մոտեցմամբ դրանց իրացման քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական հնարավորությունները։ Նման փոփոխություններ արձանագրվում են նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ 2020-ը, ըստ էության, դարձավ գագաթնակետը Թուրքիայի ռևիզիոնիստական և ռազմատենչ քաղաքականության, որի դրսևորման վերջին օջախն Այսրկովկասն էր՝ ի դեմս արցախյան 44-օրյա պատերազմի։ Մինչ այդ Անկարան հասցրել էր առավելագույնս ամրապնդվել Հյուսիսային Աֆրիկայում՝ Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Պարսից ծոցում՝ Քաթարում, սահմանակից արաբական երկրներում (Սիրիա, Իրաք), Պաղեստինում և այլն։ Միով բանիվ՝ նախկին մոտեցմամբ արտաքին քաղաքական հաջողություններ արձանագրելու հնարավորություններն իջել էին զրոյական մակարդակի։ Վերոնշյալի համատեքստում արդեն փափուկ ուժի կիրառման միջոցով Այսրկովկասում ամրապնդվելու Անկարայի քաղաքական ուղեգծի շրջանակներում պետք է դիտարկել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այն, բացի երկկողմ բնույթից, ըստ էության, կարևորագույն բաղադրիչ է նաև «3+3» ձևաչափի միջոցով տարածաշրջանում ամրապնդվելու թուրքական նոր միջանկյալ ուղեգծի։ Հետևաբար, վերոնշյալը մեծացնում է նաև Երևանի մանևրի հնարավորություններն Անկարայի հետ «հավասարը հավասարի հետ» սկզբունքով երկխոսելու գործընթացում։ Այսինքն՝ եթե չստացվի Հայաստանի հետ երկխոսությունը, փաստացի Թուրքիան կձախողի Այսրկովկասում լիարժեք ամրապնդվելու քաղաքական ուղեգիծը։ Քանի որ Ադրբեջանում և Վրաստանում թուրքական ազդեցությունը հասել է առավելագույնի՝ խորացման դինամիկ միտումներով, իսկ Հայաստանում այն զրոյական մակարդակում է։ Բացի այդ, ներկա պայմաններում բացառապես Հայաստանի դիրքորոշումից է կախված թյուրքական հեղինակման արդեն «3+2» ձևաչափի հետագա կենսունակությունը, քանի որ Վրաստանը հրաժարվել է դրան մասնակցությունից։ Նաև Այսրկովկասում արձանագրվող վերոնշյալ միտումները միանշանակորեն ձեռնտու են Արևմուտքին, բայց հակասում են Ռուսաստանի և Իրանի շահերին, քանի որ Անկարայի դիրքերի ամրապնդումը մինշանակորեն տեղի է ունենալու նրանց հաշվին։ Հետևաբար, նման բազմաշերտ շահերի բախման տիրույթում Երևանի համար օրակարգային խնդիր է զգույշ, լայնախոհ, հեռատես գործելու անհրաժեշտությունը»։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
