«Պարզունակ մտավարժանքներով փորձում են շեղել Սերժ Սարգսյանի հարցազրույցը». Արտակ Զաքարյան
![]() 284 Երեքշաբթի, 01 փետրվարի, 2022 թ., 17:36 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Կրկին հայտնվում են մարդիկ, որոնք իրենց պարզունակ մտավարժանքներով, փորձում են շեղել Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը: Այդպես չհասկանալով ու օրվա տերերին դուր գալու մղումով էլ կործանարար պատերազմի առաջ կանգնեցրին, Արցախի ահռելի հատվածը հանձնեցին, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձան, Հայաստանի տարածքներն օկուպացիայի բաժին դարձրին և այլն: Դրանք այն տեսակն են, ում լրջախոհության, իրավիճակը հասկանալու, ելքեր փնտրելու խնդիրները չեն հուզում: Հենց այդ ցինիզմը, անլրջությունն ու մորթապաշտությունն է Նիկոլի հենարանը: Միակ հարցը, որ պետք է տային 3-րդ նախագահին, դա այն էր, թե ինչպե՞ս և ո՞ր մեխանիզմով պետք է կապիտուլացված վիճակից վեր կանգնենք ու օգտագործենք դեռևս առկա հնարավորությունները՝ ի շահ Հայաստանի ու Արցախի: Այս հարցի փոխարեն, նիկոլապատկան (և ոչ այդքան) տարբեր կերպարներ, շարունակում են ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին: Մի հարց ունեմ այդ տեսակին. դուք օրվա փողից բացի, ուրիշ Հայրենիք ունե՞ք: Հ. Գ. Չի վերաբերում մի շարք վերլուծաբանների, ովքեր գուցե ավելին էին սպասում Սերժ Սարգսյանի հարցազրույցից, բայց գիտակցում են, որ քաղաքականությունն իր չգրված կանոններն ունի, որ պետք է պահես հանուն քո ժողովրդի»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
