«Ո՞նց 2 տարի առաջ ծակ ջեբով տղեն էսօր 250,000 դոլար ունի». Միքայել Նահապետյան
![]() 839 Երեքշաբթի, 01 փետրվարի, 2022 թ., 16:06 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանի գրառումը. «Ալեն Սիմոնյանը 235,000 դոլարով գնել է մի բնակարան, որից մի երկու հարկ ներքև նույն մակերեսով, նույն պրոյեկտով հենց հիմա 435,000 դոլար շուկայական արժեքով տեղադրված է անշարժ գույքի կայքերում: Աբսուրդը հասնում է այն աստիճանի, որ նա այդ բնակարանը գնել է վաճառելով նույն շենքում իր երկու անգամ ավելի փոքր մակերեսով բնակարանն արդեն շատ նորմալ 250,000 դոլար արժեքով: Հիմա, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ո՞նց է Օստապ Իբրահիմովիչին բախտն այսպես ժպտացել: Չէ, ավելի ճիշտ, ո՞նց է միայն Օստապ Իբրահիմովիչին բախտն այսպես ժպտում: Ես կկարողանայի բացատրել, եթե Հայաստանը կոռուպցիայի մեջ թաղված երկիր լիներ՝ կասեի, որ պաշտոնյան 200,000 դոլար զեղչ է ստացել, կամ, ասենք, թղթի վրա քիչ է գրանցել, որովհետև էդքանը կարող էր հիմնավորել, իսկ մնացածը տվել է դոշակի տակի փողերից: Բայց դե երկու օր առաջ ԵԽԽՎ-ն ասեց Հայաստանում իշխանությունը կոռումպացված չի, իսկ կոռուպցիայի հարցով «իտոգը» ԵԽԽՎ-ն է տալիս, ես ո՞վ եմ դա հերքեմ: Բայց մի հատ խորացեք էլի, բանը հասել է նրան, որ արդեն տարօրինակ էլ չի, թե ոնց 2 տարի առաջ ծակ ջեբով տղեն էսօր 250,000 դոլար ունի՝ դրա մասով արդեն բոլոր թղթերը հավաքել է: Ավանում 51 քառակուսի բնակարան ունեմ սովետական շենքում, «բաշ նա բաշ» կփոխեմ 102 քառակուսի մակերեսով բնակարանի հետ, ցանկալի է Կենտրոնում»: Աղբյուրը` Միքայել Նահապետյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
