Սկսվել է դատավորների գործունեությունն ուսումնասիրելու գործընթաց. «Ժողովուրդ»
![]() 204 Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները, հասկանալով, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով՝ չեն կարողանում նրանց վախեցնել, անցել են քրեական վարույթներին: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սկսվել է դատավորների գործունեությունը ուսումնասիրելու գործընթաց։ Այդ ուսունասիրության արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի գործավարուհու գործողությունների մասով, սակայն ավելի ուշ դատախազությունը գործը փակել է: Հիմա էլ գործընթաց է սկսվել Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի մասով, որի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։ Ու ըստ իրավապահ համակարգի թերթի աղբյուրների՝ այսքանով ամեն ինչ չի ավարտվում, ասել է թե՝ դատավորներին կալանքի տանելու կամ քրեական վարույթներով վախեցնելու գործընաց է սկսվել: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
