Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Հայաստանը պատրաստ է խաղաղություն կառուցել, սակայն հակառակ ուղերձներ է ստանում պաշտոնական Բաքվից». Արարատ Միրզոյան

«Հայաստանը պատրաստ է խաղաղություն կառուցել, սակայն հակառակ ուղերձներ է ստանում պաշտոնական Բաքվից». Արարատ Միրզոյան
263
Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 13:18

«Որքան էլ որ միջազգային հանրությունը գործիքակազմ կիրառի, խրախուսի կողմերին գալ համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ, էական է, որ բուն կողմերն ունենան քաղաքական կամքը և կարծում եմ՝ և՛ դուք, և՛ ողջ աշխարհը տեսնում է, որ Հայաստանը պատրաստ է է և իսկապես ցանկանում է կառոցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը»,- այսօր՝ Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Պետք է ցավով արձանագրենք, որ մշտապես հակառակ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Բաքվից,- ընդգծեց նախարարը։