Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ալեն Սիմոնյանը կրկին պարգևավճար է բաժանում

Ալեն Սիմոնյանը կրկին պարգևավճար է բաժանում
507
Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 16:00

Այսօր ԱԺ կայքում հրապարակվել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունը՝ ԱԺ աշխատակազմին մինչև հունիս աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևատրում տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 4-րդ հավելվածի 1024 ծրագրի 11001 միջոցառման՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2022 թվականի հունվար-հունիս ամիսների համար հատկացված դրամական միջոցները բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով՝ համաձայն սույն կարգադրության հավելվածի։

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ։