«Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր Ոստիկանության պետը նախորդիվ այց էր ունեցել Վրաստան: Մենք նախորդ տարին ամփոփեցինք Թբիլիսիում տեղի ունեցած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստով: Դրանից առաջ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ՝ իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Եվ շատ կարևորում եմ, որ մեր իրավապահ համակարգերն իրար հետ սերտ համագործակցություն են հաստատում: Դա կարևոր է մեր երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության համար»: Նիկոլ Փաշինյանն իր սրտանց ողջույններն ու առողջության մաղթանքներն է խնդրել փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ով վարակվել է կորոնավիրուսով:
Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: «Վրաստանի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է, հարևան է և ընկեր երկիր: Ես միշտ ընդգծում եմ, որ հայերս և վրացիներս ամենամտերիմ ժողովուրդներն ենք, մենք շատ հարազատ ենք և նման և՛ ավանդույթներով, և՛ մշակույթով, հարազատ և մտերիմ ենք ամեն հարցում:
Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, ասեմ, որ առաջին հանդիպումից հետո արդեն ընկերացել ենք պարոն Ոստիկանապետի հետ: Ցանկանում եմ մեր պատրաստակամությունը հայտնել հետագա համագործակցության հարցում: Իմացեք, որ մենք միշտ պատրաստ ենք աջակցել և նաև պատրաստ ենք լսել ձեր փորձը, որը բավական մեծ է: Այն, ինչ հիմա նախաձեռնել եք, մասնավորապես, Պարեկային ծառայության մասին է խոսքս, շատ ողջունելի և կարևոր ծրագիր է: Մաղթում եմ, որ հաջողությամբ այն ավարտին հասցնեք»:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ծավալված արդյունավետ համագործակցության շարունակական ամրապնդումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և Վրաստանում ոլորտային բարեփոխումների վերաբերյալ, կիսվել տեղեկատվությամբ պարեկային ծառայության ռեֆորմի ընթացքի և արդյունքների շուրջ: Երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը և մշտական հաղորդակցությունը, որը բխում է հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուց:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
3815:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
173Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
173Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
171Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
162Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
24811.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
49611.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
47411.11.2026, 18:55