Ադրբեջանի կոշտ պատասխանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը, որ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների գործունեությունը Արցախում։
Նրա խոսքով, Ադրբեջանը հաջողությամբ զարգացնում է հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ։
«Բոլորը գիտեն, որ մենք ակտիվորեն մասնակցում ենք բազմակողմ հարթակներում, ինչպես նաև ունենք մի շարք կազմակերպություններ նախագահելու հաջող փորձ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ապա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Մարդասիրական օգնության համակարգման մասին» բանաձևի համաձայն, նման գործունեությունը պետք է իրականացվի՝ հարգելով 1991թ. պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հենց այս սկզբունքով է իրականացվում միջազգային կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանի տարածքում: Ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիրը։ Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանություններն այս առնչությամբ տեղին չեն և անհիմն են։ Լավ կլիներ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբաներ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված հարցերը»,- նշվել է հայտարարության մեջ։

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
3815:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
173Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
173Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
171Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
162Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
24811.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
49611.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
47411.11.2026, 18:55