«Թուրք վարորդների համար քյաբաբ կծախեն, կապրեն. կան մարդիկ, որ հենց սրան են համաձայն». Գևորգ Էմին-Տերյան
![]() 514 Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 22:24 Թեև պատերազմից հետո հաճախակի է խոսվում ազգային նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտության մասին, սակայն, կարծում եմ՝ առանց «որն է ազգայինը» հարցի պատասխանը գտնելու, մենք ոչ մի շանս չունենք այդ անհրաժեշտ նոր օրակարգը ձևավորելու և որպես պետություն՝ գոյության իրավունքի, ուստի առաջին հերթին պետք է գտնենք ու ձևակերպենք այդ կարևոր հարցի պատասխանը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս տեսակետը հայտնեց գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը՝ ընդգծելով, որ չնայած այս անհրաժեշտության, Հայաստանում տեղի են ունենում հակառակ գործընթացներ, որոնք կանխամտածված ձևով քանդում են հայկականությունը։ «Ասում են, քյաբաբ կծախենք մայրուղիներին թուրք վարորդների համար ու հենց այդպես կապրենք, բայց արդյո՞ք դա այն է, ինչ պետք է հային։ Մեր ամբողջ խնդիրն է այն, որ մենք պետք է կարողանանք գտնել «ո՞վ է հայը» հարցի պատասխանը։ Ցավոք՝ այդ հարցը դեռ չկա, ու քանի չկա՝ չի էլ ձևավորվում նաև մեր ազգային շահը։ Չի ձևավորվում նաև, որովհետև ազգային ասողների մեջ շատ է աղմուկը։ Կաշառակերներն էլ անգամ խոսում են ազգայինից։ Կա տպավորություն, թե ով դեմ է Նիկոլ Փաշինյանին, ինքը ազգային է, սակայն դա այդպես չէ, հետևապես՝ մենք ունենք խնդիր՝ նախևառաջ աղմուկի մեջ հասկանալու, թե ով է ազգայինը»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը։ Ըստ գրականագետի՝ այն, որ մինչև հիմա, անգամ պատերազմի պարտությունից հետո չի ձևավորվում ազգային շահը, դրա մեղավորը ոչ թե շարքային քաղաքացիներն են,այլ մտավորական կոչվածներն ու քաղաքական էլիտան։ Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
