«Կարիք կար ունենալ մարդ, որը լիարժեք կարող էր ներկայացնել այդ ինստիտուտը»․ Վահագն Խաչատուրյան
![]() 641 Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 22:48 Հ1-ի տաղավարում՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչու ՔՊ-ն որպես նախագահի թեկնածու ընտրեց հենց Վահագն Խաչատուրյանին, բանախոսն ասաց․ «Չգիտեմ ինչու ես, որովհետև ես չեմ ընտրել։ Պետք է հարցնել այն մարդկանց, ովքեր նախընտրել են, որ ամենահարմար թեկնածուն եմ։ Իհարկե, ՀՀ-ում 40-ն անց, վեց տարի ապրող և մշտական հաշվառում ունեցող մարդիկ շատ կան, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և իշխող կուսակցությունը որոշել է, որ ինձ առաջադրի որպես ՀՀ նախագահի թեկնածու»։ Հաջորդ հարցին, թե ինչու համաձայնեց այդ առաջարկի հետ, ՔՊ նախագահի թեկնածուն պատասխանեց․ «Այս հարցը և՛ ես ինքս եմ ինձ տալիս, և՛ ուրիշներն են տալիս․ մի հանգամանք կա՝ ես վեց ամիս է աշխատում եմ որպես նախարար, ես ինձ համարում եմ այս քաղաքական թիմի անդամ և պատասխանատվություն ունեմ այն բոլոր ծրագրերի և գաղափարների համար, որն ունի քաղաքական թիմը և այս իրավիճակում, որ մենք հայտնվեցինք Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, իրականում կարիք կար ունենալ մարդ, որը լիարժեք կարող էր ներկայացնել այդ ինստիտուտը։ Ես որոշ մտորումներից հետո, համաձայնություն եմ տվել՝ հաշվի առնելով նաև իմ քաղաքական անցյալը, նաև այն հնարավորությունները, որոնք ես կարող եմ իրականացնել այդ պաշտոնում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
