«ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև» 1993թ. «խիստ գաղտնի» պայմանագրի տեքստը
![]() 2169 Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 23:54 ԱՆԻ կենտրոնը այսօր երեկոյան հրապարակել է «ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև» 1993թ. «խիստ գաղտնի» պայմանագրի տեքստը. «Խիստ գաղտնի Պայմանագիր ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, վստահելով միջազգային հանրության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երաշխիքներին՝ Համաձայնում է ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, – ԼՂՀ բնակչության ֆիզիկական գոյության կամ բռնի տեղահանության վտանգի դեպքում գործի դնել իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անմիջական ռազմական միջամտությունը, – հետագա բանակցություններում բացառել Լաչինը Ադրբեջանին զիջելու հնարավորությունը, – հետագա բանակցություններում բացառել ԼՂՀ-ի զինված ուժերի ապառազմականացման և զինաթափման հնարավորությունը, – հետագա բանակցություններում հետևողականորեն և վճռականությամբ պայքարել ԼՂՀ համար ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար՝ Կարեն Բաբուրյան ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան ՀՀ նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյան Գրված ուղղաթիռում, Ստեփանակերտի ճանապարհին՝ 1993թ. հունիսի 14-ին, ժամը 15:05»: ![]() ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54


