Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել․ «Հրապարակ»
![]() 253 Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելուց հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել։ Անմիջապես հրապարակվեց, որ դիմում է գրել նաև աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։ Էլի մարդիկ են դիմումներ գրել, մյուսները կգրեն առաջիկայում՝ նոր նախագահի ընտրությունից հետո։ Տարասյանին հետևել են նախագահի երկու խորհրդականները։ Դիմումներ են գրել նաև Տարասյանի հետ էկոնոմիկայի նախարարությունից նախագահական տեղափոխված մի խումբ անձինք։ Այսպես․ հունվարի 27-ին հանրապետության նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Ալեն Սիմոնյանի հրամանագրով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է Ռուբեն Կարապետյանը, փետրվարի 1-ին՝ խորհրդական Արմեն Գիչյանը։ Սակայն քանի որ նախագահականում աշխատողների միջին աշխատավարձը մոտ 800 հազար դրամ է, կարծում ենք՝ այս հաստիքները երկար թափուր չեն մնա, առաջիկայում արագորեն կհամալրվեն ՔՊ-ականներով եւ ՔՊ-ականների խնամի-բարեկամ-ծանոթներով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
