44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է. «Ժողովուրդ»
![]() 643 Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է։ Մասնավորապես, այդ հարցի շուրջ քննարկումներն իրավապահ համակարգում նորից մեկնարկել են։ Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարծում են, որ խիստ անհրաժեշտ է համաներման գործընթացը՝ քրեական գործերի թեթևացման համար: Արդյունքում իրավապահ համակարգում այս հիմնավորմամբ սկսվել է զինվորականների համաներման նախագծի նոր քննարկում, նոր լրացումներ են կատարվում հին տեքստի վրա, և չի բացառվում, որ առաջիկայում նոր նախագիծը կտեղադրվի էլեկտրոնային նախագծերի միասնական հարթակում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն նման նախագիծ առաջարկել էր 2021 թվականի օգոստոսին։ Այն տեղադրվել էր այդ հարթակում, սակայն ավելի ուշ գործընթացը կասեցվել էր։ Հիմա կփորձեն կրկին համաներում անել, տեսնենք՝ այս գործընթացն ինչով կավարտվի։ Թեև վիճակագրություն չի նշվում ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվի համաներումը, բայց նախագծում նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչև պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչև մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
