«Սերժը տասը տարի շարունակ առավոտն սկսում էր` Քոչարյանի դիմաց խոնարհվելով». Արթուր Դանիելյան
![]() 634 Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 09:54 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1998-2008 թվականերին Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր առավոտ սկսվում էր նույն կերպ: Ամեն աստծո օր Սերժ Սարգսյանն արթնանում, հագնվում, տնից դուրս էր գալիս, գնում, կանգնում էր Քոչարյան Ռոբերտի տան դռան կողքն ու սպասում մինչև նա դուրս կգա: Ամեն առավոտ, նույն ժամին Քոչարյանը դուրս էր գալիս, Սարգսյանը, իրեն խոնարհվելով, ողջունում էր, բարի օր էր մաղթում, սպասում էր մինչև նա կնստի մեքենան, հետո նոր գնում էր իր գործերով: Երկուսն էլ, ի թիվս բազմաթիվ այլ պաշտոնյաների, ապրում էին կառավարական «դաչեք» կոչեցյալում: Բայց այդ ռիտուալը միայն Սերժն էր, որ տասը տարի շարունակ, ամեն օր կրկնում էր: Ո՛չ Դարբինյանը, ո՛չ Սարգսյան Վազգենն ու Արամը, ո՛չ Անդրանիկը Մարգարյան, ո՛չ էլ նույնիսկ Օսկանյան Վարդանը, դա չէին անում: Նրանք և այլոք դա անում էին Քոչարյանին արտասահման ճանապարհելիս: Բոլորը հավաքվում էին օդանավի դիմաց ու ձեռքով թափահարում սիրելի շեֆին ճանապարհելիս: Իսկ Սերժը դա անում էր ամեն օր: Ընդ որում՝ սա 30 տարվա առերեսվելու ընթացքի մեջ ընդամենը մի կտոր է՝ մեկ երրորդը: Մնացած երկու երրորդում ինչ ասես եղել է, ամենաաներևակայելի ու աններելի բաները: Մահափորձեր, դավադրություններ, մանր ստորություններ, խոշոր դավաճանություններ, ինչ ասես... Ու Սերժը միշտ էլ գիտեր՝ ով է դրանց հեղինակը: Լավ գիտեր նաև հեղինակի էությունը: Ասում են՝ այն ձեռքը, որ չես կարող կտրել, պետք է համբուրես, բայց ով կարա իրեն ստիպի դա անել ամեն աստծո օր, մեկ տասնամյակ շարունակ: Ինձ բոլորիդ պես երբեմն հարվածում է հուսահատության ալիքը: Ամեն անգամ, երբ այս գաղջ իրականության նոր դրվագներ եմ ինձ համար բացահայտում, ցանկություն է առաջանում թքել ամեն ինչի վրա ու մի անմարդաբնակ տեղ հեռանալ: Իմ բախտը բերել է, քանի որ իմպուլսիվ մարդ եմ՝ մարդկայի նենգության դրսևորումներից առաջացած բարկությունն ինձ դրդում է փախուստի փոխարեն մարտի նետվել: Սակայն, որպեսզի նույն իմպուլսիվությունս պատճառ չդառնա բոլոր մարտերիս վաղաժամ և անփառունակ վախճանի, ինձ պարբերաբար հիշեցնում եմ, որ Սերժը տասը տարի շարունակ, 3650 օր, առավոտն սկսում էր՝ Քոչարյանի դիմաց խոնարհվելով: Բոլորիդ պես երբեմն թույլ եմ տալիս ինքս ինձ խղճալ: Ես վերջիվերջո Սերժի պես չեմ, շախմատ չեմ սիրում ու առհասարակ... Բոյս 187 ա, տեստոստերոնս միշտ նորմայից մի քանի անգամ ավել ա եղել, խաղացածս ֆուտբոլ էր, դիրքս՝ հենակետային, նշաձողս էլ՝ Ջինարո Գատուզո: Դժվար ա էս տվյալներով մարտի բռնվել, մարդկային ողջ նենգությունն իր մեջ առած, վիշապանման օձերի հետ: Շատ են լպրծուն ու սողացող: Չես կարում բռնես, տղավարի կռվես հետները: 187 սանիտմիետրովս խոնարհվելն էլ հեշտ բան չի, ֆիզիկա կա, բան կա... Մեկ տոննա բրդելը վաբշե պրոբլեմ չի իմ համար, բայց մի կես ժամ ելակ եմ հավաքում, հետո 3 օր մեջքիս ցավից մեռնում եմ, բայց հետո հիշում եմ, որ Սերժը տասը տարի... 3650 հատ օր, ցերեկ, երեկո ու երբեմն էլ գիշեր... Նկարում Սերժենց դասարանցին է՝ Հիրու Օնոդան: Էս մարդը Ճապոնական բանակի զինվոր էր, ով մինչև 1974 թիվը Ֆիլիպինների ջունգլիներում երկրորդ համաշխարհայինում էր մարտում, երկրորդ համաշխարհայինի ավարտից 29 տարի անց... 29 տարի, միայնակ, ջունգլիներում: Նա զենքը վայր դրեց, երբ իր հրամանատարին բերեցին, որպեսզի նա հրամայի Օնոդային վերադառնալ Ճապոնիա: Շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար: Բոլորիդ անձամբ պատասխանելը ձև չի, մոտ տասը ժամ դրան տրամադրել եմ, կեսին էլ չեմ հասել... հուսով եմ կներեք ինձ: Հ. Գ. Наше дело правое, враг будет разбит, победа будет за нами!»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24

