Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Բնակչության 46%-ը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ»․ Արմեն Աշոտյան

«Բնակչության 46%-ը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ»․ Արմեն Աշոտյան
329
Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 12:48

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։
Ամենաուշագրավ տվյալներից.
Բնակչության 46%-ը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34%-ը։
Պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ առաջատարը ՄԻՊ-ն է, վարչապետի աշխատակազմը՝ ընդամենը 7-րդն է։
Ամենացածր գնահատականը ստացել է ուսապարկային Ազգային Ժողովը, զավթված Սահմանադրական Դատարանը և ջհանգիրյանական խայտառակ ԲԴԽ-ն։
Բնակչության մեծամասնությունը չի հավատում, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։
Առկա վիճակում Ադրբեջանի հետ սահմանազատմանը կողմ է 29%-ը, դեմ է՝ 57%-ը, երկու անգամ ավել։
Բնակչության 85%-ը Արցախի հարցի լուծման տարբերակներում կողմ է Արցախի հայկական մնալուն՝ անկախություն, վերամիավորում և այլն, իսկ 11%-ը այն տեսնում է Ռուսաստանի կազմում։
Հիմնական հետևություններ.
Մարդիկ դժգոհ են այսօրվա իշխող ռեժիմի քաղաքականությունից։
Նիկոլենց բոլոր ջանքերը՝ կտել ժողովրդին Ադրբեջանի և Թուրքիայի հետ վարվող դավադիր քաղաքականությամբ, չեն աշխատում։ Առնվազն՝ այս պահին։
Իշխանափոխության համար կա պարարտ հող։
Մնացածը՝ ընդդիմության խնդիրն է»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան