«Այս հարցին հրապարակային պատասխան առ այսօր չկա»․ Վահրամ Աթանեսյան
![]() 593 Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 15:06 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «24 տարի առաջ այս օրը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ինչո՞ւ։ Ֆորմալ պատճառը ԼՂ կարգավորման շուրջ նրա և վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ու ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության միջև անհաղթահարելի տարաձայնություններն էին։ Բայց ի՞նչ այլընտրանք էին առաջարկում ընդդիմախոսները։ Այս հարցին հրապարակային պատասխան առայսօր չկա։ Շրջանառված է վարկած, որ Տեր-Պետրոսյանի սեղանին է դրվել 8000 քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ քարտեզ և ներկայացվել պահանջ՝ կարո՞ղ է հասնել այդ սահմաններով ԼՂՀ անկախության ճանաչմանը, եթե՝ ոչ, ուրեմն պետք է հրաժարական տա, և նախագահն ընտրել է երկրորդ տարբերակը։ Երեկ «Անի» կենտրոնը հրապարակել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև 1993թ․ հունիսի 14-ին ստորագրված գաղտնի պայմանագրի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով գրված, բնօրինակը։ Դրանից հետևում է, որ ԼՂ կարգավորման հարցում Հայաստանն ստանձնում է հետևյալ սկզբունքային պարտավորությունները կամ, ինչպես հիմա ընդունված ասել՝ սահմանում «կարմիր գծեր»՝ բացառել․ -ԼՂՀ ՊԲ կազմացրումը և զինաթափումը Ադրբեջանի հետ հավասարի իրավունքով պայմանագրի ստորագրումը «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչում չէ՞ր»։ Եթե՝ ոչ, ապա ի՞նչ էր։ Դեռ չխորանանք, թե «Ղարաբաղ» ասելիս ի՞նչ սահմաններ, իսկ »ինքնորոշման իրավունքի ճանաչում» ձեւակերպելիս ի՞նչ կարգավիճակ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջերս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «բասկետբոլային» մի բացահայտում է արել, ինչից պարզ երևում է, որ 1998թ․ մայիսին, Ռոբերտ Քոչարյանի կողմից նախագահի պաշտոնն ստանձնելուց մեկ-մեկուկես ամիս հետո, երբ բանակցությունները դադարած էին, Հայաստանն Ռուսաստանին խնդրել է միջնորդել, որպեսզի Ադրբեջանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում «ընդհանուր պետություն» ստեղծի նախկին ԼՂԻՄ-ի և Լաչինի միջանցքի տարածքով ԼՂՀ հետ։ Ոմանք Ստեփանակերտում մինչ օրս քարոզում են, թե կարողացան հասնել նրան, որ Ադրբեջանը մերժի այդ տարբերակը։ Բացահայտ կեղծիք։ Վարդան Օսկանյանը շատ բարեխղճորեն խոստովանում է, որ երբ ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովը մեկնել է Բաքու, Ադրբեջանն այնքան փութկոտ է մերժել, որ հետագա քննարկումների տեղ այլևս չի մնացել։ Իրավիճակն ավելի հյութեղ է նկարագրել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կազիմիրովը։ Նա գրում է, որ երբ Հեյդար Ալիևին ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, վերջինս միայն մի նախադասություն է արտաբերել․ «Պարոնա՛յք, դուք կատակու՞մ եք»։Ահա այդպես։ Ոմանք ասում են՝ «չարժե փորփրել անցյալը»։ Այդպես է, կորցրած ոչ մի հնարավորություն այլևս չի վերադառնում։ Բայց Տեր-Պետրոսյանի հրաժարականի բուն պատճառը պետք է բացահայտվի, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Դիվանագիտական որևէ «մարաթոնի» մեջ մտնելուց առաջ մենք պետք է գոնե ընդհանուր գծերով իմանանք, թե ինչոշ՞ւ նրան փոխարինած իշխանությունը ոչ միայն միջնորդների սեղանին չդրեց 8000 քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ քարտեզը և չպահանջեց այդ սահմաններում այստեղ և այժմ ճանաչում, այլ սեփական նախաձեռնությամբ որոշեց, որ ԼՂՀ-ն նախկին ԼՂԻՄ-ի և Լաչինի միջանցքի տարածքով պետք է «ընդհանուր պետություն» կազմի Ադրբեջանի հետ՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Ծանիր արմատը»՝ հենց այս դեպքի համար է ասված»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
