«Այս գործը քաղաքական ենթատեքստով գործ է, որովհետև գիտենք՝ Բախշիյանն ինչ գործ էր քննում և ինչ որոշումներ է կայացրել». Էլինար Վարդանյան
![]() 625 Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 20:42 «Որևէ պետությունում օրինական որոշում կայացրած դատավորը չի կարող այսպիսի վիճակում հայտնվել։ Գործադիրը չի փորձում միջամտել արդարադատության իրականցմանը։ Մեզ մոտ վերջին երեք տարիների ընթացքում տեղի ունեցողները բերեցին այն բանին, որ դատավորին կարելի է քրեական հետապնդումների շրջանակում կալանավորել։ Սա ազդակ է մյուս դատավորների համար, որոնք փորձում են առաջնորդվել օրենքով և չկայացնել իշխանության համար ցանկալի որոշումներ։ Բոլորի համար ակնհայտ է, որ այս գործը քաղաքական ենթատեքստով գործ է, որովհետև մենք գիտենք, թե Բախշիյանն ինչ գործ էր քննում և ինչ որոշումներ է կայացրել, որոնք այս իշխանությունների սրտով չեն։ Սա ազդակ է մյուս դատավորներին, բայց սա մյուս կողմից պետք է ազդակ լինի իրավաբանական համայնքի համար, որ լռելու պարագայում այդ լռությունը շատ թանկ է նստելու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նշենք, որ հաջակցություն Բորիս Բախշիյանի, դատարանի բակում են հավաքվել մի շարք իրավաբաններ և հասարակական-քաղաքական գործիչներ։ Այս պահին քննվում է վերջինի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
