ՔՊ-ականները խուսափում են խոսել նախագահի իրենց թեկնածուի մասին. «Ժողովուրդ»
![]() 233 Ուրբաթ, 04 փետրվարի, 2022 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը գոհ է իր իսկ նախագահի թեկնածու Վահագան Խաչատուրյանին առաջադրելու որոշումից: Կուսակցության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում գոհունակությամբ նշեցին, որ կարողացել են բոլորի համար քիչ թե շատ ընդունելի ու ընկալելի թեկնածու առաջադրել: Ի տարբերություն ՔՊ կուսակցության՝ խորհրդարանական համանուն խմբակցության անամները, սակայն, մեծամասամբ հրաժարվում են Խաչատուրյանի մասին կարծիք հայտնել: Երկու օր անընդմեջ ջանքեր գործադրեցինք՝ իմանալու համար ՔՊ-ական պատգամավորների կարծիքը հանրապետության ապագա նախագահի մասին, բայց ապարդյուն: Իշխող խմբակցության անդամներն ամենատարբեր պատճառաբանություններով ՀԱԿ արդեն նախկին անդամի մասին ո՛չ լավը, ո՛չ էլ վատն ասել չեն ցանկանում: Տպավորություն է, թե ՔՊ-ականներն այդքան էլ համաձայն չեն նրա թեկնածությանը, պարզապես սուսուփուս, առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակաճառելու համաձայնել ու առաջադրել են նրա թեկնածությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
