Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ընդդիմադիր բոյկոտ. ո՞րն է պատճառը». Սուրեն Սուրենյանց

«Ընդդիմադիր բոյկոտ. ո՞րն է պատճառը». Սուրեն Սուրենյանց
529
Ուրբաթ, 04 փետրվարի, 2022 թ., 13:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ընդդիմադիր բոյկոտ. ո՞րն է պատճառը
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները որոշեցին չմասնակցել նախագահի ընտրություններին։
Սա ճիշտ որոշում է՝ ոչ թե քաղաքական հաշվարկի տեսանկյունից, այլ ավելի խորքային պատճառով։
Ընդդիմության մասնակցությունն այդ ընտրություններին իմաստ ուներ, եթե կար քաղաքական նոր բովանդակություն, կոնտենտ (այս պարագայում՝ թեկնածուի անձը երկրորդական է, որովհետև միևնույն է՝ ընտրվելու շանսը զրոյական է)։
Հավանաբար, ընդդիմադիր խմբակցությունների փաստացի բոյկոտի պատճառը հենց քաղաքական նոր օրակարգի բացակայությունն է։ Սա ոչ թե մեղադրանքի իմաստով, այլ որպես փաստ եմ արձանագրում։
Իշխանափոխության բլիցկրիգային ռեսուրսը սպառված է. հիմա ընդդիմադիր նոր օրակարգ ձևակերպելու ժամանակն է։ Այս խնդիրը պետք է լուծվի՝ ինստիտուցիոնալ կամ այլ ընդդիմադիրների կողմից։
Որոշակի ժամանակ է պետք»։