«Ռուսաստանը չունի և չի ունեցել Ուկրաինան «գրավելու» մտադրություն». Հակոբ Բադալյան
![]() 256 Ուրբաթ, 04 փետրվարի, 2022 թ., 21:20 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ռուսաստանը չունի և թերևս չի ունեցել Ուկրաինան «գրավելու» մտադրություն: Եթե կա ռազմական գործողության նպատակ, ապա դա թերևս Դոնբասի ուղղությամբ այնպիսի իրավիճակի ստեղծումն է, պայմանական ասած՝ «մսաղացի» ստեղծումը, որը կլինի մինսկյան համաձայնությունները կատարելու ուղղությամբ ճնշում: Այլ կերպ ասած, կստացվի, որ Ռուսաստանն Ուկրաինա չի ներխուժել, հետևաբար չկա պատժամիջոցի հիմք: ԱՄՆ ու արևմտյան դաշնակիցները փորձում են Կիևին բերել քաղաքական ճանապարհով պայմանավորվածության դաշտ, ինչը գործնականում թվում է անհնարին: Կմնա ռազմական ճանապա՞րհը: Այսօր Պեկինում ռուս-չինական հայտարարությունում Չինաստանն աջակցություն է հայտնում Ռուսաստանի անվտանգային պահանջներին, որ ուղղված են Արևմուտքին, իսկ Ռուսաստանն էլ աջակցություն է հայտնում թայվանի նկատմամբ Չինաստանի հավակնություններին: Սա նշանակո՞ւմ է, որ Պեկինը տալիս է Մոսկվային ռազմական գործողության թիկունքային երաշխիք, որը, օրինակ, կարող է պետք գալ Կենտրոնական Ասիայում: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ տնօրինում է տեսանյութ, որը ՌԴ ռազմական գործողության քարոզչական մեկնարկի մասին է: Բայց, պետքարտուղարությունը հրաժարվել է լրագրողներին ներկայացնել այդ տեսանյութի առկայության ապացույց և ասել, որ լրագրողները թող հավատան իրենց: Խոսքը հավանաբար քարոզչական նյութի մասին է, որը կպատմի Դոնբասի ուղղությամբ ուկրաինական հարձակման մասին և տեղի ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտության մասին: Ենթադրաբար: Հետաքրքիր է՝ պետքարտուղարությունն ինչո՞ւ չի հանրայնացնում այդ նյութը: Չէ՞ որ դա կարող է նպաստել ռազմական գործողությունների կանխմանը: Թե՞ պահում են, որովհետև Պուտինը դեռ չունի վերջնական որոշում, իսկ երբ որոշումը կայացվի, կհանրայնացնեն տեսանյութը՝ մինչ դա կանի Մոսկվան»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
