«Ասում են՝ ոտքդ դիր Թուրքիո սրբազան հողին․ այնտեղ ոչ թե Բայրաքթարով, այլ ծաղկեփնջով են դիմավորելու»․ Ս․ Սիմոնյան
![]() 229 Ուրբաթ, 04 փետրվարի, 2022 թ., 21:00 «Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը․ «Դու կարծում ես 2020-ի՞ն ես թուրքին պարտվել: Ամենևին: Այն ժամանակ դու չես կզել: 2020-ին ուղղակի դրսի ճնշմամբ մորթվել ես ու տարածք հանձնել: Այն ժամանակ դու ինքդ գոնե քո մեջ քեզ հզոր էիր զգում: Պարտվողը հզոր չի զգում: Որպեսզի դու իսկապես պարտվես, պետք է ամեն ինչ անեն, որ կզես: Իսկական պարտությունը հիմա է սկսում, երբ ներսից են քեզ ստիպում կզել: Երբ քեզ խրախուսում են ու ասում են՝ ոտքդ դիր Թուրքիո սրբազան հողին, մի վախեցիր, մի՛ խորշիր, քեզ այնտեղ ոչ թե Բայրաքթարով, այլ ծաղկեփնջով են դիմավորելու: Նրանք բարի են շատ, ու մարդասեր: Նրանք քաղաքակիրթ են ու ոչ քեզ նման այլաֆոբ: Նրանք քաղաքակիրթ են, իսկ դու բռի, դու մանկապարտեզում երեխային հող ես կերցնում, դու Կապանում եզդուն ես ճնշում, իսկ նրանք այնքան են քաղաքակիրթ, որ մինչև հիմա քո երկրում բազմաթիվ գույքերի տեր են եղել, իսկ դու դրա մասին նոր ես իմանում: Նրանք այնքան քաղաքակիրթ են, որ դու նրանց մասին չես էլ իմացել: Նրանք քեզ իրենց ներկայությունը զգացնել չեն տվել: Դե ինչ, հուսամ հասկանում ես, թե վերջին օրերին ինչու է հայկական մամուլը ակտիվ կերպով քարոզում քո այլաֆոբ լինելը, այլ ազգերի նկատմամբ անհանդուրժող լինելդ, ու ինքդ միայն քեզ սիրելդ: Հոգեբանության մեջ հայտնի երևույթ է, որ երբ մարդուն կամ երեխային անընդհատ ասում են, ու ներշնչում, որ նա վատն է, նա բարդույթավորվում է, խեղճանում ու ինքն իր նկատմաբ թերարժեքությամբ լցվում: Հիմա քեզ թերարժեքության բարդույթով են լցնում, որ խեղճանաս ու չնդվզես Բայրաքթարի դեմ, որ հասկանաս՝ ծրագրված է, որ դու Թուրքիո սրբազան բայրաքթարների երկիր ոտք դնես: Մինչդեռ Եռաբլուրի հողը տաքությունից ու ցավից տնքում է: Տնքում»: Աղբյուրը` Սյուզաննա Սիմոնյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
