Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իմ կարծիքով` դա միայն խորացնելու է նոյեմբերի 9-ի տրամաբանությունը»․ քաղաքագետ

«Իմ կարծիքով` դա միայն խորացնելու է նոյեմբերի 9-ի տրամաբանությունը»․ քաղաքագետ
241
Շաբաթ, 05 փետրվարի, 2022 թ., 23:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Նոր արկածախնդրության ռեսուրս չունենք. պատմությունից դասեր քաղել է պետք
Հայաստանը պետք է ձգտի նոր եռակողմ փաստաթղթի, որտեղ արտացոլված կլինեն մեր կենսական շահերը. ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հայաստանում չգիտեմ որևէ քաղաքական ուժ, որ չի ցանկանում վերանայել Նոյեմբերի 9-ի տրամաբանությամբ հաստատված ստատուս- քվոն։
Բայց՝ ինչպե՞ս։
Տասնյակ տարիներով իր ամլությունն ապացուցած մաքսիմալիստական օրակարգո՞վ։
Իմ կարծիքով՝ դա միայն խորացնելու է Նոյեմբերի 9-ի տրամաբանությունը։
Ճանապարհը մեկն է՝ Հայաստանի առջև ծառացած անվտանգային ռիսկերի չեզոքացումը, իսկ դրա ռացիոնալ ճանապարհը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիալոգն է, եթե անգամ այդ երկրները մեր նկատմամբ թշնամական կեցվածք ունեն։
ՀՅԴ-ն առաջարկում է գնալ համազգային դիմադրության ճանապարհով, որի նպատակը հենց դիալոգը խոչընդոտելն է։
Անիրատես քաղաքական օրակարգ, որը Սաղաթելյանը շտապեց արկածախնդրություն չհամարել՝ ենթագիտակցորեն խոստովանելով, որ այդ օրակարգը հենց այդպիսին է համարելու ցանկացած բանական մարդ։
Եթե 1998-ին արժանապատիվ խաղաղության օրակարգը չմերժվեր ու չլիներ «Թերմիդորի» ամոթալի 20-ամյակը, չէինք ունենա այդ երկու արկածախնդիր տասնամյակի հավաքական ծնունդ Նիկոլ Փաշինյանին՝ նրա աղետաբեր քաղաքականության ծանր հետևանքներով։
Նոր արկածախնդրության ռեսուրս չունենք։
Առաջին աշխարհամարտում պարտված Գերմանիայում էլ գնացին պրիմիտիվ լուծումների, ռևանշիզմի ճանապարհով՝ մինչև, որ 1945-ի ծանր ապտակը քաղաքակրթական միանգամայն այլ՝ զարգացման վեկտոր ձևակերպեց այս երկրում։
Պատմությունից դասեր քաղել է պետք»։