Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Երեկ ԵՄ-ն որոշեց ևս 2 մլրդ դոլլար հատկացնել ադրբեջանին». Վահե Գրիգորյան

«Երեկ ԵՄ-ն որոշեց ևս 2 մլրդ դոլլար հատկացնել ադրբեջանին». Վահե Գրիգորյան
298
Կիրակի, 06 փետրվարի, 2022 թ., 19:36

«Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի քարտուղար Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ԵՄ-ն որոշեց ևս 2 մլրդ դոլլար հատկացնել ադրբեջանին և կոչ արեց ավելացնել դեպի Եվրոպա գազի մատակարարումը:
Այսօր թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հստակ ընգծեց, որ ԱՄՆ-ն մինչև վերջ ու ցանկացած հարցում Թուրքիայի կողքին է. եղել է, կա ու կլինի:
Հայաստանում դեռ կան տարբեր գործակալներ, ահաբեկիչներ ու ուղղակի տգետներ, ովքեր մարդկանց մոլորեցնում են, թե Հայաստանի ու Հայ Ազգի ապագան Եվրոպայի և կամ ԱՄՆ-ի հետ է:
Այդ մարդիկ ուղղակի հերթական անգամ տանում են Հայ Ազգին դեպի նոր ցեղասպանություն:
Ցտեսություն»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան