Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այս իշխանությունների կողմից իրականացվեցին հետապնդումներ ձեր անվանի բժիշկ հոր նկատմամբ»․ Խամոյանը՝ Մինասյանին

«Այս իշխանությունների կողմից իրականացվեցին հետապնդումներ ձեր անվանի բժիշկ հոր նկատմամբ»․ Խամոյանը՝ Մինասյանին
262
Երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ., 14:26

Այսօր՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը, ասաց․ «Կարող ենք արձանագրել, որ հոգեվարքի մեջ գտնվող արդարադատության դագաղի մեխը դրվեց»։
Ի պատասխան՝ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ասաց․ «Կարծում եմ այդ դագաղի մեխը խրված էր անցյալում, երբ որ երբեք դատավորին ենթադրյալ ապօրինություններ գործելու համար պատախանատվության չեն ենթարկել»։
Խամոյանը, արձագանքելով Մինասյանին ասաց․ «Արդարադատության դագաղի մեխը դրվել է այն ժամանակ է, երբ այս իշխանությունների կողմից իրականացվեցին հետապնդումներ ձեր անվանի բժիշկ հոր նկատմամբ»։