«Դհոլ խփելը և «դմփ-դմփ-հու»-ն իր մոտ ավելի լավ է ստացվում»․ Ալեքսանդր Կոչուբաև
![]() 318 Երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ., 16:30 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերն ամբողջացնելու համար Դավիթ Արղամանյանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մակագրեք հորը՝ Մհեր Արղամանյանին։ Այսպիսով՝ իրավունքը վերջնականապես բռնաբարվեց, դատավորը կալանավորեց դատավորին մեղադրյալին կալանավորելու համար։ Անկեղծ, հաշվի առնելով ՀՀ իրավական համակարգում տիրող դհոլ-թմբուկ վիճակը, ես այլ բան Դավիթ Արղամանյանից չէի էլ սպասում։ Ի՞նչ էր մեր ակնկալիքը մի մարդուց, ով նշանակվել էր կալանք տվող դատավոր, որ իր ստորագրությամբ դակեր պետպատվերները։ Դավիթ Արղամանյանը, ընդամենը լավ կատարեց պետպատվերը։ Իհարկե, մեծագույն ամոթ Դավիթ Արղամանյանին․ դհոլ խփելը և «դմփ-դմփ-հու»-ն իր մոտ ավելի լավ է ստացվում․ գուցե ճիշտ կանի վերադառնա այդ զբաղմունքներին։ Հ․Գ․ Դատավոր Բորիս Բախշիյանն անպայման վերադառնալու է իր պաշտոնին և կատարելու է իր առաքելությունը, իսկ այս գործընթացը նախաձեռնած և կյանքի կոչած բոլոր ստահակները անպայման դատվելու են»։ Աղբյուրը` Ալեքսանդր Կոչուբաև |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
