Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Այս մարդիկ, հայ լինելով, դեմ են անգամ հայ ռազմագերիների՝ Հայաստան վերադարձին»․ Է․ Մարուքյան

«Այս մարդիկ, հայ լինելով, դեմ են անգամ հայ ռազմագերիների՝ Հայաստան վերադարձին»․ Է․ Մարուքյան
330
Երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ., 23:24

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնին շնորհակալություն էի հայտնել իր այդ կարևոր դիվանագիտական ջանքերի համար:
Գրառում էի կատարել իր հայտարարության տակ և թվիթերում և ֆեյսբուքում:
Իրեն «մտավորական, իբր ազգայնական փսևդո ինտելեկտուալ» հռչակած մեկը իմ հայտնած շնորհակալությունը, դիվանագիտական ջանքերի արձանագրումը ներկայացրել է որպես ազգադավ թրքաբարո գործ:
Այսպիսով, արձանագրենք, որ այս մարդիկ հայ լինելով՝ դեմ են անգամ հայ ռազմագերիների Հայաստան վերադարձին:
Այդ «մտավորական, իբր ազգայնական փսևդո ինտելեկտուալ»-ի տարածած հաղորդագրությունը տեղադրում եմ ստորև մեկնաբանության մեջ»:

Աղբյուրը`   էդմոն Մարուքյան