«Դա նոր ազդանշան է մտածող հայ հասարակությանը». Արտակ Զաքարյան
![]() 378 Երեքշաբթի, 08 փետրվարի, 2022 թ., 13:48 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Ոչ հեռու անցյալում Հայաստանը պետություն էր, միջազգային իրավունքի իրական սուբյեկտ: Բանակցում էր մեծ ու փոքր պետությունների հետ, հարևանների հետ, համաշխարհային ու ռեգիոնալ միջազգային կազմակերպությունների հետ: Անվտանգություն, Արցախի ինքնորոշում, Հայոց ցեղասպանության ճանաչում, տնտեսություն, ներդրումներ, մշակույթ, կրթություն, ժողովրդավարություն, բարեփոխումներ, նոր սպառման շուկաներ, էներգետիկա, կոմունիկացիաներ, էկոլոգիա, ֆինանսներ և այլն: Սեփական կենսական շահերով կամ ընդհանրական օրակարգերով, միջազգային հարաբերություններում ակտիվ աշխատում էին նախագահի ինստիտուտը, դիվանագիտական կորպուսն իր ողջ կազմով, կառավարությունն իր բոլոր նախարարություններով, ընդհուպ մինչև ՏԻՄ-երը: Իր ողջ ներկայացուցչական կազմով ու աջակցող օրակարգերով, երկկողմ ու բազմակողմ բոլոր խորհրդարանական հարթակներում լայնածավալ աշխատանք էր տանում Ազգային ժողովը՝ իր ֆրակցիաներով, հանձնաժողովներով, միջխորհրդարանական պատվիրակություններով ու բարեկամական խմբերով: Անուրանալի և մեծածավալ գործ էր անում հայկական Սփյուռքը: Որովհետև կար հայոց պետությունը, նրա ուժը, աճը, վերելքը, հասկանալի և համադրելի ազգային շահերն ու առաջնահերթությունները: Մի խոսքով՝ աշխարհում Հայաստան պետություն կար, որն ուներ զարգացման կոնկրետ նպատակներ, ներկայաված էր պատշաճ, սպասված ու ընդունված էր ամենուրեք: Որտեղ պետք էր՝ պինդ ոսկոր էր: Որտեղ պետք էր՝ փափուկ ու ճկուն: Որտեղ պետք էր՝ գործընկեր ու բարեկամ: Որտեղ պետք չէր՝ դիտորդ կամ չեզոք: Եթե պետք էր, նույնիսկ Բաքու էր գնում, ու ասելիքը՝ առանց կաշկանդվելու, մինչև վերջ տեղ հասցնում: Կար ժամանակ, երբ մենք մեր ներքին զրույցներում, կատակով ասում էինք, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը նմանվելու է գերտերության օրակարգի՝ ի նկատի ունենալով, իհարկե, հագեցվածությունը: 2018-ից Հայաստանը դարձավ իզգոյ պետություն՝ անօգնական, լքված, անօրակարգ, անծրագիր, աննպատակ, անհասկանալի ու ողորմելի քաղաքական դեմքերով: Ցավ ես ապրում, երբ Լուկաշենկոն կամ մեկ ուրիշը, կարող է քո պետության վերբերյալ քամահրական դատողություններ անել: Իսկ ի՞նչ ասի Հայաստանի մասին կարծիք հայտնողը, երբ Հայաստանի այսօրվա «ղեկավարությունը» վախենում է նույնիսկ Արցախ մեկնել: Լուկաշենկոն, իհարկե, էքսցենտրիկ կերպար է, և հայտնի է իր էքստրավագանտ հայտարարություններով: Հարցը դրանով չի փակվում, և դա նոր ազդանշան է մտածող հայ հասարակությանը. ո՞րն է լինելու Հայաստանի տեղն ու դերը մոտ ապագայում: Այն Հայաստանի, որն ընդամենը չորս տարի առաջ պահանջատեր էր և ինքնիշխան, իսկ այսօր՝ նսեմացված է, արհամարհված ու թալանված: Արտաքին աշխարհի համար՝ ավելորդ բեռ է դարձել, իսկ թուրքական աշխարհի համար՝ ցանկալի միջանցք: Այս իրավիճակի հետ հաշտվելը հանցագործություն է պետության նկատմամբ: Ոչ պակաս հանցագործություն՝ քան գործել են Նիկոլն ու իր ուսապարկերը: Հետևաբար, հաշտվել ու հանդուրժել այս ողբերգությունը չենք կարող և պայքարելու ենք մինչև չհեռացնենք այս ազգակործան իշխանությանը: Մինչև չհասնենք այն վիճակի, երբ որևէ մեկի, այդ թվում՝ նաև Լուկաշենկոյի մտքով այլևս չանցնի նման քամահրական արտահայտություն անել մեր հրաշալի երկրի ու արժանապատիվ ժողովրդի հասցեին»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
