«Ընդդիմությունն ուզում է պաշտպանել այն վարորդներին, որոնք բեզպրեդել են անում». Դանիել Իոաննիսյան
![]() 269 Երեքշաբթի, 08 փետրվարի, 2022 թ., 14:06 ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանական ընդդիմությունը՝ հանուն ճանապարհային անպատժելիության նախագիծ է բերել Ընդդիմությունն առաջարկում է վերացնել ճանապարհային տուգանքների բալային համակարգը՝ պնդելով, որ այն անօգուտ է: Այնինչ, բալային համակարգն ստեղծված է նրա համար, որ չլինեն անպատժելի վարորդներ, որոնք կա՛մ հարուստ են ու հանգիստ վճարում են տուգանքները, կա՛մ էլ սնանկ են ճանաչվել ու ոչինչ էլ չեն վճարում: Բալայինը նորմալ համակարգ է, որը գործում է բազում երկրներում: Բալայինը նրա համար է, որ դրամական տույժը չլինի միակ պատիժը, քանի որ կան վարորդների խմբեր, որոնց դա չի կանգնեցնում. դրանք հարուստներն են, ովքեր հանգիստ կվճարեն տուգանքները և դրանք դատարանով սնանկ ճանաչվածներն են, որոնք կարող են ոչինչ էլ չվճարել: Այո՛, բալայինի ներմուծումից հետո վթարներն ու մահերը շատացել են, բայց դա ոչ թե բալայինի արդյունք է, այլ մեքենաների ու անփորձ վարորդների շեշտակի աճի արդյունք: Մեքենաների քանակն աճել է մոտ 20-30 տոկոսով, իսկ անփորձ վարորդների քանակը՝ կրկնակի... Եվ զարմանալի չէ, որ դա ազդել է երթևեկության անվտանգության վրա: Տպավորություն է, որ ընդդիմությունն ուզում է պաշտպանել այն վարորդներին, որոնք բեզպրեդել են անում, որոնք առատ խախտումներ են անում ու որոնք չեն մտահոգվում դրամային տույժերի համար»: Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
