Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Իշխանության ներկայացուցիչները չմեկնաբանցին Լուկաշենկոյի հայտարարությունը

Իշխանության ներկայացուցիչները չմեկնաբանցին Լուկաշենկոյի հայտարարությունը
200
Երեքշաբթի, 08 փետրվարի, 2022 թ., 14:12

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, Արսեն Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանը և ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության վերաբերյալ։

«Երբեք չի կարելի թույլ տալ, որ էմոցիաները ձեզ կառավարեն, դուք ինքներդ պիտի դրանց կառավարեք»,- ի պատասխան ասաց Եղոյանը։

Դիտարկմանը, որ այլ պետության ղեկավարը ՀՀ սուվերենությանը սպառնացող հայտարարութուն է կատարել, Եղոյանն ասաց․ «Ես հենց դրա մասին եմ խոսում, պարտադիր չի, որ ես խոսեմ, թե ինձ ինչն է անհանգստացնում։ Դա կոչվում է էմոցիաների կառավարում»։

Հակոբ Արշակյանը նշեց, որ թեմային անդրադառնալու դեպքում ԱԺ նիստից կուշանա, Արսեն Թորոսյանն ասաց, որ իր գործընկերը նիստի ընթացքում անդրադարձել է այդ թեմային, որի կարծիքն ինքը կիսում է, իսկ Անդրանիկ Քոչարյանը խոստացավ ԱԺ նիստից հետո խոսել։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատասխանելով ռուսաստանցի լրագրող Վլադիմրի Սոլովյովի հարցերին, ասել է, թե նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը կարող է միանալ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը։

«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանն ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»։

Իշխանության ներկայացուցիչները չմեկնաբանեցին Լուկաշենկոյի հայտարարությունը