«Գլխի եմ ընկնում, որ այս ամենն իշխանությունները կբացատրեն լոկ թյուրիմացությամբ»․ Գրիգոր Էմին-Տերյան
![]() 471 Երեքշաբթի, 08 փետրվարի, 2022 թ., 17:00 Բանաստեղծ Վահան Տերյանի թոռը՝ Գրիգոր Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԻՆՉՊԵՍ «ՊԱՏԺԵԼ» 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՎԱԽՃԱՆՎԱԾ ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆԻՆ Վահան Տերյանի թոռն ու ծոռը՝ Գրիգոր և Գևորգ Էմին-Տերյանները, նրանց դուր չեն գալիս: Եվ քանի որ տվյալ դեպքում մեկ անձ չէ, այլ, միանգամից երկուսն են, իշխանությունների վրեժխնդրության չափն ու ֆանտազիան հիստերիկ չափերի են հասել: Բացի այդ երկուսի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, որոշել են «պատժել» նաև… Վահան Տերյանին: Եվ, քանի որ բանաստեղծը վախճանվել է 100 տարի առաջ, իրենց ոխը թափել են նրա արձանի վրա: Այդ նպատակին հասնելու համար պետք է այնպես անել, որ քանդակը չերևա, կամ, գոնե, ոչ բոլոր կողմերից լինի տեսանելի: Հատկապես չերևա ծառուղուց, եթե այն տեղադրված է այգում: Արձանները, եթե նկատել եք, այնպես են տեղադրում, որ նրանք բոլոր կողմերից լավ տեսանելի լինեն: Ճիշտ է, կազմակերպել ծառատունկ և արձանի դիմաց տնկել տնկիներ: Բայց ոչ թե սովորական ձևով, իրարից որոշ հեռավորության վրա, այլ՝ խիտ-խիտ: Դրանք 1-2 տարուց հետո լրիվ կփակեն տեսանելիությունը և թույլ չեն տա տեսնել քանդակագործ Նորայր Կարգանյանի ստեղծագործությունը, որը տեղադրված է Երևանի կենտրոնում գտնվող Օղակաձև այգում: Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին այդպես էլ վարվել են, և քանդակը շուտով տեսանելի կլինի միայն մի կողմից: Իսկ այն մասից, որտեղից տերյանասերները սիրում էին լուսանկարվել արձանի ֆոնին և որտեղ տեղադրված է այն լուսավորող լուսարձակը, քանդակը չի երևա: Եվ դա շատ ցավալի է, որովհետև արվեստի գործ հանդիսացող արձանները պետք է երևան բոլոր կողմերից: Դա հատկապես վերաբերում է Նորայր Կարգանյանի տվյալ ստեղծագործությանը, որը պարունակում է թաքնված սիմվոլներ: Որպեսզի հիշեցնի, որ Վահան Տերյանը ոչ միայն բանաստեղծ է, այլ նաև եղել է ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյա՝ կոմիսար, քանդակագործը նրա ձեռքում գտնվող գիրքն այնպես է տեղադրել, որ մի կողմից այն երևում է որպես զենք՝ նագան, մեկ ուրիշ ռակուրսից՝ որպես գիրք: Գլխի եմ ընկնում, որ այս ամենը կբացատրեն լոկ թյուրիմացությամբ, որպես սխալ ծառատունկի հետևանք: Բայց եթե տեղում լինեք, կտեսնեք, որ տնկիներն այդպես խիտ-խիտ ու շատ տեղադրված են միայն արձանի դիմաց, մյուս տեղերում տնկված են հեռու-հեռու: Եվ քանի որ արձանը գտնվում է այգում, այնտեղ բավականաչափ ազատ հողակտորներ կան, որտեղ հնարավոր էր տնկել այդ ծառերը: Այնպես որ, տեղի պակասը չէ, որ ստիպել է փակել արձանի տեսանելիությունը: Ի դեպ: Երևանի համարյա բոլոր խանութների սեփականատերերը կտրում են իրենց օբյեկտների դիմաց աճող ծառերը: Կտրում են, որպեսզի չփակվի իրենց խանութի ցուցափեղկի տեսանելիությունը: Եվ իշխանությունները համարյա միշտ ըմբռնումով են մոտենում այդ երևույթին»: Աղբյուրը` Գրիգոր Էմին-Տերյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
