«ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի միջանցքներում վխտում են Ադրբեջանի նավթի ասեղին նստածները, չի արձագանքել». Նաիրա Զոհրաբյան
![]() 267 Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 16:12 ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Երբ պեդոֆիլին նշանակում ես մանկապարտեզի տնօրեն Եթե Ադրբեջանի կողմից կաշառված միջազգային կառույցների փառատոն անցկացվի, ապա ԵԽԽՎ-ն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրար մեջ կկիսեն պատվավոր առաջին հորիզոնականը։ Ադրբեջանական նավիթ տոքսիկ կախվածության պատճառով թե՛ ԵԽԽՎ-ում և թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մի շարք պաշտոնանկություններ ու քրեական սկանդալներ, իհարկե, եղան, սակայն ադրբեջանական լոբբինգն այդ կառույցներում շարունակում է մնալ իր օլիմպիական բարձունքի վրա։ Երկու ամիս առաջ, նույն այդ լոբբինգի արդյունքում, Ադրբեջանը չորս տարով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ, որպեսզի այլևս առանց որևէ ավելորդ թիթիզությունների ոչնչացնի Արցախի մշակութային ժառանգությունն ու վերացնի հայկականության բոլոր հետքերը։ Ադրբեջանի մշակույթի նախարարության ստեղծած աշխատանքային խումբը մալյարի հետևողականությամբ ջնջում է Արցախի գրավյալ տարածքների եկեղեցիների ու սրբատեղիների հայկականության բոլոր հետքերը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ Ադրբեջանը միջազգային «զոնտիկ» է պահում 21-րդ դարի այս վանդալիզմի վրա։ Սա նույնն է, որ պեդոֆիլին նշանակես մանկապարտեզի տնօրեն, հետո ամեն օր ոստիկանություն բողոք գրես, թե տնօրենը պեդոֆիլ է և երեխաների կյանքը վտանգված է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի միջանցքներում շարունակում են վխտալ Ադրբեջանի նավթի ասեղի վրա նստածները, որևէ կերպ չի արձագանքել ո՛չ Մայր Աթոռի, ո՛չ ԱՄՆ Կրոնական ազատության հանձնաժողովի հայտարարություններին, որով ՅՈՒՆԵՍԿՕ-ից կոնկրետ և օպերատիվ քայլեր է պահանջվում՝ կանխելու արբեջանական ֆաշիզմը։ Մի քանի տավա ընթացքում Ադրբեջանը ջնջեց Ջուղայի ֆանտաստիկ խաչքարերի գերազմանոցը՝ այն վերածելով թուրքական սպեցնազի հրաձգարանի։ Եվ մինչ ԵԽԽՎ-ն ու Եվրոպական խոհրդարանը, ադրբեջանական նավթի դոզայի տակ, մի քանի տարում էդպես էլ չկարողացան իրենց իսկ ընդունած որոշումն իրագործել ու դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա, այսօր այդ խաչքարերը այլև միայն ալբոմի նկար են։ Վաղը նույնը լինելու է Արցախի գրավյալ տարածքների մշակութային դարավոր ժառանգության հետ։ Էնպես որ, ձեր ալբոմներում լավ պահեք այդ ժառանգության նկարները»։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
