«Եթե զորքերը հայելային հետ քաշվեն, մեր գյուղերն անպաշտպան չեն մնալու»․ Նիկոլ Փաշինյան
![]() 378 Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 17:30 «Ի՞նչ է իրենից ներկայացնում հայելային հետքաշման գաղափարը և ինչ զարգացումներ կան այս ուղղությամբ»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ և գործը տանել դեպի դեմարկացիա և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում։ Այսինքն, մենք պայմանավորվել ենք, որ նախ պետք է քայլեր ձեռնարկենք անվտանգության և կայունության ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին, որից հետո գործը տանենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով»,- պատասխանեց Փաշինյանը։ «Քանի որ այս առումով շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, մենք առաջարկ ենք արել և մեր պատկերացումն այն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն․ դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանագծից հավասար հեռավության պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայողների և արդյունքում նաև հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանվորվածությունները կյանքի կոչելու առումով»,- նշեց վարչապետը։ «Այս թեմայով, ցավոք, կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղեր են անպաշտպան մնալու և այլն։ Չկա էդպիսի բան։ Բնականաբար, առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված»,- հավելեց նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
