«Մի՛ հուշեք, պարոն Փաշինյան, մի՛ հուշեք»․ Խամոյանը «Փաշինյանի ժառանգորդ» անվանեց Միրզոյանին
![]() 328 Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 20:12 «Երբ Դուք նշանակվում էիք Արտաքին գործերի նախարար, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Դուք պետք է պատասխանատվություն կիսեք։ Նախորդ հարցուպատասխանից սկսած՝ տպավորություն է, որ Դուք միայն պատասխանատվություն չեք կիսում։ Այսօր Նիկոլ Փաշինյանի փոխարեն Լուկաշենկոյին պատասխանեցիք․ պատասխանեցիք այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կգնա՞ Թուրքիա, թե՞ չի գնա․․․։ Մեր թիմային, կուլիսային զրույցները, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ է պատրաստում որպես իր ժառանգորդ, իրականությունից, փաստորեն, այնքան էլ հեռու չեն։ Հիմա՝ որպես Նիկոլ Փաշինյանի ժառանգորդ, կարո՞ղ եք ոչ միայն Լուկաշենկոյին պատասխանել, կամ, ինչպես երեկվանից սկսել եք էսպես՝ «իր պորտը տեղը դնել», նաև՝ արձագանքել Ալիևի հոխորտանքներին, քանի որ ամենավերջին նվաստացուցիչ որակումներն է Ալիևը տվել մեր երկրին, անձամբ Նիկոլ Փաշինյանին․․․»,- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը չկարողացավ ավարտել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված հարցը, քանի որ խոսափողն անջատեցին։ Ապա, նկատելով վարչապետի և Միրզոյանի զրույցը, ասաց․ «Մի՛ հուշեք, պարոն Փաշինյան, մի՛ հուշեք․․․»։ Մոտենալով ամբիոնին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ուզում եմ տեղյակ պահել, որ ես ոչ թե մեկ, այլ չորս ժառանգորդ ունեմ՝ Մարիամ Նիկոլի Փաշինյան, Աշոտ Նիկոլի Փաշինյան, Շուշան Նիկոլի Փաշինյան և Արփի Նիկոլի Փաշինյան»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
