Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Նախարարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով. «Ժողովուրդ»

Նախարարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով. «Ժողովուրդ»
455
Հինգշաբթի, 10 փետրվարի, 2022 թ., 09:40

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով:

Թերթը տեղեկացել է, որ առաջիկայում կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ: Ըստ նախարարության՝ դրանք պետք է համապատասխանեն տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, որպեսզի գրավիչ դառնա ԵՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացը:

Այսպես ավտոմեքենաների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50000 քմ, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 1000 քմ: Ավելին ավտոշուկան պետք է կահավորվի տեսախցիկներով: Շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական խմբի համար ավտոմեքենաների պետական հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով:

Նաև տարածք պետք է հատկացվի մեքենաների համարանիշեր պատրաստող կազմակերպության համար, տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպող պետական և ոչ պետական մարմինների համար անհրաժեշտ ձեւակերպումները տեղում իրականացնելու նպատակով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում