«Զախարովան լավ է կատարում իր վրա դրված պարտականությունները»․ Կարեն Հեքիմյան
![]() 327 Հինգշաբթի, 10 փետրվարի, 2022 թ., 10:30 Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Կարող եք չսիրել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովային: Կարող եք չհամաձայնվել կամ թերհավատորեն վերաբերվել վերջինիս մտքերին: Սակայն անվիճելի է, որ Զախարովան լավ է կատարում իր վրա դրված պարտականությունները: Ինչու՞ եմ այդ կարծիքին: Փորձեմ համեմատություն անցկացնել: Շատ քչերը գիտեն, որ ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ ունի: Ավելին՝ նմանօրինակ պաշտոն առկա է ՀՀ բոլոր նախարարություններում: Կարծում եմ, որ մամուլի խոսնակ ունի նաև Փաշինյան Նիկոլը: ՀՀ հարկատուներից քանի՞սը գիտեն Փաշինյան Նիկոլի, ՀՀ ԱԳՆ-ի կամ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակների անունները: Օրինակ՝ ես չգիտեմ: Սակայն նրանք կան, բարձր աշխատավարձ և պարգևավճար են ստանում հարկատուների միջոցներից: Ավելին՝ մեր երկրում մամուլի խոսնակներ ունեն անգամ ԲՈՒՀ-երն ու 100 քմ -ից մեծ տարածք զբաղեցնող գրասենյակներն ու մերսման սրահները: Սակայն դրանցից և ոչ ոք ձեր ամենատարրական հարցին չի պատասխանի (մամուլի ասուլիսների մասին էլ՝ չասեմ): Փորձեք հարց ուղղել հայաստանյան մամուլի խոսնակներին և կհամոզվեք, որ անիմաստ ժամանակ եք կորցնում: Ի տարբերություն նրանց, Մարիա Զախարովան, Դմիտրի Պեսկովը, Ջենիֆեր Պսակին միշտ ձեր էկրաններին են: Ի դեպ, վերջիններից յուրաքանչյուրը ԵՊՀ-ի կամ Նուբարաշենի աղբանոցի մամուլի խոսնակներից ավելի հասանելի է»: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
