«Այս թեման ունի նաև այլ առանձնահատկություն, որը պետք է հաշվի առնել»․ Տիգրան Աբրահամյան
![]() 365 Հինգշաբթի, 10 փետրվարի, 2022 թ., 10:48 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անորակ հրթիռների» գործը, որով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը, ԳՇ արդեն նախկին պետ Ստեփան Գալստյանը, ավիացիայի նախկին պետը և որքան հասկանում եմ՝ մի խումբ նախկին և գործող զինվորականներ, ուշագրավ է ոչ միայն կոնկրետ խնդրահարույց թեմայի ու դրա 44-օրյա պատերազմի վրա հնարավոր ազդեցության մասով, այլ դրանում ներգրավված անձանց թվով։ Այս թեման ունի նաև այլ առանձնահատկություն, որը պետք է հաշվի առնել։ Եթե Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի գործոնը մի կողմ դնենք, ապա այս գործով չպետք է անցնեն զինվորականներ, որոնց Փաշինյանը որպես «զոհ» մատուցի հանրությանը։ Պարզ ասած, պետք է ամեն ինչ անել՝ պաշտպանելու այն զինվորականներին, ովքեր այս գործում «մասովկի» կամ փաշինյանական սուտը ճոխ ներկայացնելու համար են ներգրավել։ Սա միայն մի խումբ զինվորականների խնդիր չի, սա բանակի շարքերին ուղղվող ազդակ է առ այն, որ նրանցից որևէ մեկը պաշտպանված չէ և կարող է իշխանության քմահաճույքի զոհը դառնալ։ Մեկի դեպքում «անորակ հրթիռի գործն է», մյուսի դեպքում՝ ադրբեջանական ագրեսիան և ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստը, երրորդի դեպքում՝ 44-օրյա պատերազմը ու շղթան երկար շարունակելելի է։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
