Չավուշօղլուն վիրավորական խոսքեր է հնչեցրել Հայաստանի հասցեին
![]() 518 Հինգշաբթի, 10 փետրվարի, 2022 թ., 21:00 Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դասեր քաղի անցած պատերազմից և օգտագործի խաղաղության ու համագործակցության հնարավորությունը, հղում անելով TRT Haber-ին, հաղորդում է «Ազատություն»-ը: Մևլյութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ ընդգծելով, որ Ադրբեջանը դժգոհ չէ, հակառակը՝ աջակցում է Անկարայի այս քայլերին: «Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու մենք քայլ չենք արել և չենք անելու: Ադրբեջանն էլ է նախընտրում, որ մենք ուղիղ, առանց միջնորդի շփում ունենանք Հայաստանի հետ, քանի որ որոշ հարցեր ուղիղ երխոսություն են պահանջում: Հարավային Կովկասում այս խնդիրն ավարտվեց Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակով: Այսուհետ արդեն խաղաղություն և համագործակցություն է պետք: Տարածաշրջանում կարևոր նախագծեր կյանքի կոչելով՝ պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման համար: Սրա համար անհրաժեշտ է, որ բոլոր երկրները նույն մոտեցումն ունենան: Բոլորը պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, ոչ ոք չպետք է դուրս մնա, այդ թվում՝ Հայաստանը: Ղարաբաղի հաղթանակից հետո և՛ դաս է ստացել, և՛ հնարավորություն»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
