«Պարոն Ջհանգիրյանն ասել է, որ հրաժարական տամ՝ ինքը աշխատի ԲԴԽ նախագահ». Ռուբեն Վարդազարյան
![]() 603 Ուրբաթ, 11 փետրվարի, 2022 թ., 16:42 «Երբ պարոն Ջհանգիրյանի թեկնածությունը քննարկվում էր և նա դեռ չէր ընտրվել, ես իմ դիրքորոշումը հայտնել եմ հրապարակային: Ասել եմ, որ անձը, որի 65 տարեկանը լրացել է, իրավունք չունի ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ և հիմնավորումներն այն ժամանակ տվել եմ: Դրանք նույնն են՝ ԲԴԽ անդամը հավասարեցված է դատավորի կարգավիճակին, իսկ դատավորը 65 տարեկանից հետո չի կարող պաշտոնավարել»,- այսօր ԱԺ-ում դատական համակարգի խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ նշեց ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Շարունակելով խոսքը՝ Վարդազարյանն ասաց. «Այնուամենայնիվ Ազգային ժողովն ընտրեց պարոն Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ: Դրանից հետո ես որևէ կերպ չեմ անդրադարձել այդ հարցին, քանի որ ԲԴԽ նախագահի լիազորություններում չկա նման դիրքորոշում: Հարցն ուսումնասիրել եմ, նույնիսկ նախապատրաստել էի մեկ փաստաթուղթ, օրենքի համաձայն հայտարարություն՝ երբ անձի 65 տարին լրանում է, ԲԴԽ-ն հայտարարությամբ դիմում է, և նրա լիազարությունները դադարեցնում են կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով: Դաշտն ուսումնասիրել եմ, խորհրդակցել եմ շատ իրավաբանների հետ, սակայն անտեղ օրենսդրական բաց կար: Այնուամենայնիվ, այդ քայլը չեմ արել, որովհետև դա ապօրինություն կլիներ ԲԴԽ նախագահի կողմից: Ստացե՞լ եմ ազդակներ, թե՞ ոչ. այո, ստացել եմ: Պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել, որ ցանկալի է՝ ես հրաժարական տամ, և ինքը աշխատի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
