«Օդի ցածր ջերմաստիճանը երիկամներին վնաս է». Լևոն Բարսեղյան
![]() 509 Ուրբաթ, 11 փետրվարի, 2022 թ., 21:48 «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Զուգահեռ իրականություն. ես էլ ասում եմ՝ էն հեռավոր 2013-ի դեկտեմբերի սկզբին, երբ Սերժիկ Մեծարգո Սարգսյանը մեր գազատարի վերջին 20 տոկոսն էր հանձնում ռազմավարական դաշնակցին առեղծվածային 300 մլն դոլարի դիմաց ու գազային ստրկություն էր ստորագրում մեր անունից ու փողոցներում ցույցեր էին ու բռնում տանում են խաղաղ ցուցարարներին, ուր էր այս իմաստուն անձնավորությունն ու իր պես ջերմասեր այլք: Որտեղ էին բոլոր փետրվարյան ցուցերի ու պիկետների ժամանակ, ինչ իմանայինք, որ օդի ցածր ջերմաստիճանը երիկամներին վնաս է ... Բայց ոնց, որ 2013-ի տաք սեպտեմբերին էլ չկար Բաղրամյանում՝ միլիցոնց առերես, երբ Սերժիկ Մեծարգո Սարգսյանը մի գիշերում ԵՄ գրկից թռավ վոլոդյան գիրկը, կարող է՝ կար, չեմ հիշում... Էն «զուգահեռ» բառն է երևի բանալի բառը: Ասենք՝ ջերմաչափը ցույց է տալիս 15 աստիճան, ուրեմն՝ 15.000 մարդ է ելնում փողոց, հուլիսի վերջին՝ 42.000: Չէ սխալ եմ երևի, մինուս 25-ի ժամանակ ինչ է լինելու: Բա զուգահեռը որն է, տեսնես պարոն Պյութագորասը սաղ լիներ, ինչ կհուշեր: Լոբաչևսկին էլ է լռում: Կարճ ասած՝ կարգադրել եմ, որ 17 օրից գարուն գա, մուրազները պիտի կատարվեն: Էդ 17 օրը, կարծում եմ, բավական են պայքարի պատրաստվելու և դիվանից ոտքի կանգնելու համար: Մենք ժամանակին 1-2 ժամում էինք հավաքվում»: Աղբյուրը` Լևոն Բարսեղյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
