«Հայաստանի օլիգարխներն ավելի անվախ դուրս եկան, քան Ուկրաինայի օլիգարխները». Ստեփան Դանիելյան
![]() 613 Երկուշաբթի, 14 փետրվարի, 2022 թ., 21:36 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Հայաստանի օլիգարխներն ավելի անվախ դուրս եկան, քան Ուկրաինայի օլիգարխները, որոնք զանգվածաբար լքում են երկիրը։ Իսկ եթե ավելի լուրջ դիտարկենք, ապա ուկրաինացիների մոտ հոգեբանական փոփոխություններ պետք է տեղի ունենան. իրենց բոլորը լքում են՝ թողնելով միայնակ։ Ուկրաինացիներին երկար ժամանակ ներշնչում էին, որ իրենք եվրոպացիներ են (եվրոպական միֆի խնդիրը մի կողմ դնենք) ու իրենք մի մեծ ու երջանիկ համամարդկային ընտանիքի անդամներ են, որտեղ բոլորը միմյանց օգնում են, կան արժեքներ՝ մի խոսքով ռոմանտիկան, ուտոպիան, հումանիզմը դատարկ խոսքեր չեն։ Իրականությունը բոլորովին այլ բան դուրս եկավ՝ բոլորը բոլորին գայլ են։ Սա հասունության փուլ կարող է դառնալ, կարող է և չդառնալ. մարդկային ուղեղի գաղտնիքները դեռ բացահայտված չեն։ Հ. Գ. Jerusalem Post-ի տվյալներով՝ Իսրայելն էլ Ուկրաինայից 200 000 հրեաների էվակուացիայի պլան է կազմել, դա էլ Իսրայելի դեմոգրաֆիայի բարելավման համար։ Թուրքիան էլ երևի հակառակը՝ վերաբնակեցման ծրագիր կպատրաստի թյուրքական աշխարհի ընդլայնման համար»։ Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
