Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դիմում եմ իմ նախկին խմբագիր Նիկոլին՝ ներիր նրան». Նաիրա Զոհրաբյան

«Դիմում եմ իմ նախկին խմբագիր Նիկոլին՝ ներիր նրան». Նաիրա Զոհրաբյան
500
Երկուշաբթի, 14 փետրվարի, 2022 թ., 14:30

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Այս անձը պատգամավոր է։
Նա ահավոր, դաժանագույն, մի այլ ձևի արմատական ընդդիմության ներկայացուցիչ է։
Էն ընդդիմության, որի գալով Ալիևը պիտի բռնվեր ու փամփերս հագներ։
Սա այս անձի այս «ստիլի» ներողությունների շարքից ընդամենը մեկն է։
Դիմում եմ իմ նախկին խմբագիր Նիկոլին՝ ներիր նրան, 6 րոպեում հազար դոզա ներողությունը արժանի է մեծ ողորմածության և ներումի։
Իսկ «Հայաստան» դաշինքը, եթե համաձայն չէ «ներողությունների» այս լավայի հետ, պիտի վերցնի իր տված մանդատը այս սուբյեկտի ձեռքից։
Ու հանկարծ չասեք՝ «դե, էնպիսի բաներ են դրել դեմը, որ այլ կերպ չէր կարող»։
Ում դեմը դնելու բան կա՝ նա պիտի դատարանում կա՛մ ապացուցի հակառակը, կա՛մ դատվի»։