«Փաշաևների կլանի հերթական հաջողությունը՝ Ադրբեջանում». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի քաղաքական դաշտում «գորշ կարդինալ» անվան տակ հայտնի Ռամիզ Մեհտիևը այսօր հրաժարական է ներկայացրել Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահի պաշտոնից: Նա իր հրաժարականի տեքստում հայտարարել է, որ այսուհետ նստելու է տանը և գրքեր է գրելու:
Առաջին հայացքից անկարևոր այս լուրը հետաքրքիր նյուանսեր է պարունակում: 84-ամյա Մեհտիևը Նախիջևանյան կլանի առաջնորդն է, ով 1994–ից մինչև 2019 թվականը զբաղեցրել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իլհամ Ալիևի կառավարման առաջին տարիներին ընդունված էր համարել, որ Մեհտիևն է փաստացի ղեկավարել երկիրը:
Մեհրիբան Ալիևան՝ 2017 թվականին առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո արշավ սկսեց Մեհտիևի և Նախիջևանյան կլանի այլ ներկայացուցիչների դեմ: Դա կլանային պայքար էր, որի շնորհիվ Փաշաևները նոր լծակներ ձեռք բերեցին պետական համակարգում: Արդյունքում, 2019–ին Մեհտիևը հրաժարական տվեց՝ իր տեղը զիջելով Փաշաևների կլանի երիտասարդ կադրին: Այդուհանդերձ, Մեհտիևը արժանացավ պարգևների Իլհամ Ալիևի կողմից և ուղարկվեց վաստակած հանգստի՝ զբաղեցնելով ԳԱԱ Նախագահի պաշտոնը:
Երկար ժամանակ Մեհտիևի թեման համարվում էր փակված, սակայն օրեր առաջ անսպասելիորեն նոր արշավ մեկնարկեց Մեհտիևի դեմ, որի ժամանակ Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը նշեց՝ «Մեհտիևը հայկական ընտանիք ունի, և նա մշտապես ծառայել է հայերին և նրանց ռազմավարական նպատակներին»: Սա աննախադեպ մեղադրանք է 25 տարի պետական բարձր պաշտոն զբաղեցրած, «գորշ կարդինալ» մականունով հայտնի Մեհտիևի նկատմամբ, ով, ի դեպ, իր «գիտական» աշխատություններում և հանրային խոսքում ակնհայտ կեղծարարությամբ է զբաղվում՝ հատկապես հայերի հետ առնչվող դրվագներում: Ուստի, հայերի շահերը սպասարկելու մեջ մեղադրելու իրական որևէ առիթ չկա, փաստերը խոսում են նրա ընդգծված հակահայկականության մասին: Բայց հայ լինելու մեջ մեղադրելը լավ և վճռական միջոց է Ադրբեջանում մարդուն «անարգելու» համար: Մեհտիևը դրանից երկու օր անց հրաժարական տվեց: Արդեն քննարկվում է, թե արդյոք առաջիկայում կձերբակալեն 84–ամյա Մեհտիևին: Պատահական չէ, որ պատերազմից հետո Ալիևի բոլոր այցերի ժամանակ նրան գերազանցապես ուղեկցում է «կամուֆլյաժ» համազգեստով նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, այլ ոչ թե որևէ զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչ:
Սա Փաշաևների կլանի հերթական հաջողությունն է արձանագրում Ադրբեջանում»:

Ձերբակալվել են «Օշականցի Գևորիկն» ու «Զապը»
3814:12
«Մոսկվայում նստած՝ նեղվում ա, որ «ղարաբաղցիները» լցվել են մեր երկիր»․ Արամ Գևորգյան
4214:06
Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
8609:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
9609:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
9108:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
9308:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
10902:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
23200:30