Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ուկրաինացիներին ռուսների հետ «հագցրեցին», հիմա էլ ասում են՝ Ուկրաինայի անդամության հարցը NATO-ին ակտուալ չէ». Շարմազանով

«Ուկրաինացիներին ռուսների հետ «հագցրեցին», հիմա էլ ասում են՝ Ուկրաինայի անդամության հարցը NATO-ին ակտուալ չէ». Շարմազանով
829
Երկուշաբթի, 14 փետրվարի, 2022 թ., 21:00

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս արևմտյան պաշտոնյաները շատ «դեմք» են է։
Խեղճ ուկրաինացիներին ռուսների հետ «հագցրեցին», իսկ հիմա էլ ասում են՝ Ուկրաինայի անդամության հարցը NATO-ին ակտուալ չէ։
Բա էդ մարդկանց տարիներ շարունակ ինչո՞ւ էիք հույս տալիս։
Գազը թանկացավ, Ղրիմը կորցրեցին, Դոնեցկն ու Լուգանսկը փաստացի կորցրել են, հիմա էլ՝ թե NATO-ում ձեզ սպասող չկա։
Հիմա էլ իրենց քաղաքացիներին հրահանգել են Կիևը լքեն։
Արևմուտքին ուժեղ Ուկրաինա ամենևին պետք չէր, նրանց պետք էր ևս մեկ «հակառուսականության» օջախ։
Մավրն արեց իր գործը, նա կարող է հեռանալ։
Հ.Գ. Ո՞նց եք՝ Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ում ու ԵՄ-ում տեսնողներ»: