Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են նախագիծը տապալելու համար. «Հրապարակ»
![]() 265 Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր Արցախի խորհրդարանը դիրքորոշում պետք է հայտնի՝ պատկան հանձնաժողովում քննարկվելու է Արցախի օկուպացված տարածքների մասին օրենքի նախագիծը։ Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են այն տապալելու համար՝ մտավախություն ունենալով, որ Ադրբեջանը դա վատ կընդունի և կգնա հերթական սադրանքին։ Սակայն մեր արցախյան աղբյուրները վստահեցնում են, որ հետ չեն կանգնելու գործընթացից, և խորհրդարանն ընդունելու է նախագիծը։ Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառվել, որով արգելք են սահմանում այն միջազգային կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում՝ առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել: Նախագծում նշվում է, որ նման ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը: Թե ինչպես է գործնականում կիրառվելու այս օրենքը, դեռևս պարզ չէ, խորհրդարանը նախատեսում է այն ընդունել այս ամիս։ Նախագիծն այլ կարգավորումներ էլ է առաջարկում։ Եթե հանձնաժողովը հաստատի, ապա այն կմտնի փետրվարի 16-ի նիստի օրակարգ»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
