«Ո՞ւր է «Էլեկտրիկ Երևան»-ը»․ Արթուր Թովմասյան
![]() 734 Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 10:36 Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոսանքի թանկացման տխուր հետևանքները. ո՞ւր է «Էլեկտրիկ Երևանը»: Դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ ՀԾԿՀ-ն առաջարկել է, մասնավորապես, փետրվարից ամսական մինչև 200 կՎտ ժամ հոսանք սպառող բնակիչների համար սակագներն ավելացնել 1,5 դրամով՝ 1 կՎտ ժ-ի դիմաց։ 201-ից մինչև 400 կիլովատ սպառողների համար նախատեսվում է էլէներգիան թանկացնել 3,5 դրամով։ Ավելի շատ էլեկտրաէներգիա սպառողների համար առաջարկվում է սակագներն ավելացնել 5,5 դրամով՝ շուրջ 10%-ով: Հավելեմ, որ ներկայումս բնակչության համար այժմ գործում են ցերեկային 45, գիշերային՝ 35 դրամ սակագները։ Արտաքուստ ցույց են տալիս, թե հիմնական բեռը դնում են տնտեսության վրա, բայց տուժողը, միևնույն է, քաղաքացին է լինում՝ ապրանքների գների բարձրացման տեսքով։ Էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայական թանկացումների առիթ է հանդիսանալու՝ սկսած առաջին անհրաժեշտության պարենային և այլ ապրանքներից, վերջացրած գազով, ինչին նույնպես ականատես ենք այսօր: Կարևոր է առանձնացնել մի առանցքային դրվագ ևս. 2022 թվականի բյուջեն կազմվել է՝ առանց հաշվարկելու էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացող ռիսկերը, այսինքն՝ գերագնահատվել են բյուջեում նկարագրված սոցիալական ծրագրերն ու, ըստ այդմ՝ կանխատեսվող գնաճի հաշվարկման հիմքում բացակայում են հոսանքի թանկացման սոցիալական հետևանքները։ Եթե մի փոքր բացվածքով ներկայացնեմ, ապա ուղղակի հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ էլեկտրաէներգիան համակարգաստեղծ նշանակություն ունի ու սակագնի բարձրացումն իր հետ բերելու է մի շարք ապրանքների ու ծառայությունների գների աճ։ Տեղի ունեցած զանգվածային թանկացումներից անկասկած տուժելու է առավելապես անապահով խավը, որի կյանքի որակն անխուսափելիորեն ընկել ու էլ ավել ընկնելու է։ Եթե թանկացումները նույն տեմպով շարունակվեն, ազգաբնակչության աղքատության շեմը կրկնակի կբարձրանա։ ՀՀ անկախացումից ի վեր միշտ էլ փորձեր է արվել քաղաքական վեկտորները դասավորել այնպես, որպեսզի դրանք չվնասեն երկրի ազգաբնակչության շահեը, սակայն մեզ մոտ վերջին չորս տարին իշխանությունը բռնազավթած ռեժիմն իր առանց «իզմ» քաղաքականության արդյունքում երկիրը կանգնեցրել է անդունդի եզրին։ Նիկոլն իր գոյություն չունեցող արտաքին քաղաքականությամբ ոչ միայն վնասել է վերջին 20-25 տարիների ՀՀ հաստատած քաղաքական ու տնտեսական կապերը, այլ ուղղակիորեն դրանք ոչնչացրել։ Տվյալ պարագայում հոսանքի սակագնի այս թանկացումը վկայում է, ռուսական կողմի հետ տարված աննախադեպ փնթի քաղաքականության, ինչպես նաև Իրանի հետ ուղղակի ձախողած հարաբերություններով։ Աղբյուրը` Արթուր Թովմասյան |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
55812.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
152911.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
65511.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
65911.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
42411.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
45911.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
77410.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
206510.03.2026, 00:25
