«Ասել է այն, ինչ պետք էր պաշտոնին մնալու համար». Աննա Մկրտչյան
![]() 604 Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 12:54 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան գրել է. «Եթե մեր երկրում լիներ իշխանություն, ապա Սերժ Սարգսյանի հարցազրույցը կծառայեր որպես դիվանագիտության բացերը հղկելու և ավելի ամրացած բանակցային սեղանի շուրջ նստելու առիթ: Բայց մեր երկրում ոչ թե իշխանություն է, այլ դավաճան պատեհապաշտների խմբակ, դրա համար էլ հարցազրույցից հետո էլի դիմել են ալիևին, որպեսզի նախագահի մտքերն աղավաղելու ձևերը սովորեցնի: Այս անգամ Հայաստանի ու Արցախի մասին ալիևի մտքերը վերարտադրելը բաժին էր ընկել նիկոլի ամենաախքին: Երևի պաշտոնի անվանումը մշտապես հապավումով կարդացածին իմաստ էլ չունի բացատրել, որ դու Հայաստանի անվտանգային առաջնահերություններից պիտի խոսես, ոչ թե թուրքի: Անհույս է սրան նաև խորհուրդ տալ կարդալ, որովհետև սրանց ֆունկցիոնալ համալիրությունը սկսվում և ավարտվում է նիկոլի ու ալիևի նույնական մտքերն անգիր անելով: Պոպովը, համանախագահները, համանախագահող երկրների ԱԳՆ-ներն ու ղեկավարները բազմիցս խոսել են հանրաքվեի անհրաժեշտության, բանակցային կարգավորումների անկյունաքարային կարգերի մասին: Ու վերջին հաշվով, խիստ կասկածում եմ, որ արմեն անունովը նայել է նախագահի հարցազրույցը: Ասել է այն, ինչ պետք էր պաշտոնին մնալու համար: Սրանց երևի պետք է արդեն ասել իրենց թողած ժառանգության մասին: Օրինակ՝ Ախք արմենի թողած ժառանգությունը մնալու է ՀԱՊԿ-ին չստացված նամակ գրող, նիկոլի почтальон: Իսկ դավադիրները սովորաբար մի քանի տասնյակ ուսապարկի մեջ տեղավորվող դավաճանությունների փաստակազմից որպես ժառանգություն այլ բան չեն թողում»: Աղբյուրը` Աննա Մկրտչյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
