Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մյունխենում լակել ա, մտել փաբ ու Մյունխենյան սկզբունքներ գրել». Արմեն Աշոտյան

«Մյունխենում լակել ա, մտել փաբ ու Մյունխենյան սկզբունքներ գրել». Արմեն Աշոտյան
819
Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 13:48

«Նիկոլի սույն քարոզչական վեցնոցը կրկին հանձն է առել ռեժիմի ամենաստոր և բուրավետ ստերի տարածման թշվառ դերակատարությունը, քանզի վաղուց կորցրել է բարոյականության վերջին փշուրները՝ այդպես էլ ձեռք չբերելով գոնե չնչին մասնագիտական որակներ։
Դու ուր, Արցախյան բանակցությունները և փաստաթղթերը ուր, այ վակուումային փոշեկուլ»,- նախօրեին ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսքն ուղղելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Ֆեյսբուքյան եթերում Աշոտյանն այսօր մանրամասներ է ներկայացրել՝ տեսանյութը վերնագրելով «Արցախի հարցով Նիկոլի վրայից արյունը ոչ մի կերպ չի մաքրվելու»։ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրվելու են, բայց դա չի անելու Քոչարյան Անդոն, ԱԽՔ-ը, Նիկոլը, դա արվելու է իշխանափոխությունից հետո ողջ ճշմարտությունը բացահայտելու համար, որ մարդիկ չվախենան, գան, պատմեն՝ ոնց են մարդկանց տարել-շպրտել առաջնագծում, թողել անտեր, ոնց էր զորքը չկորդինացված, դիվանագիտական ինչ սխալներ են արել Մյունխենում՝ լակելով գարեջրատներում»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը: